ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Մենք հարցեր չունենք՝ ուզում եք դուրս եկեք ՀԱՊԿ-ից, հրավիրեք Ֆրանսիային ու ԱՄՆ-ին թող լուծեն խնդիրը․ Տարասով
September 15, 2022, 8:48 pm
1791
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մասնակցում են ուզբեկական Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Երեկ կառավարությունից փոխանցել են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը այդ գագաթնաժողովին։
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցողը տարօրինակ է թվում․ «Օրերս Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, որտեղ քննարկում էի գնացել խաղաղության պայամանագրի նախապատրաստման շուրջ։ Հետագայում Մոսկվայում փոխվարչապետերի մակարդակով հանդիպում տեղի ունեցավ՝ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ։ Այսպիսի երկու գործընթաց էր տեղի ունեցել, որոնք բարդ էր, շատ տարաձայնություններ են առաջացնում, բայց այնուամենայնիվ դա խաղաղ գործընթաց էր և պետք է, որ բերեր լարվածոՒթյան թուլացմանը, իսկ քաղաքական կամքի առկայության դեպքում՝ որոշակի համաձայնությունների ձեռքբերմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Տարասովի՝ այս ֆոնին ռազմական բախումները մի շարք հարցեր են առաջացնում․ «Ես կարող եմ հետևություն անել, որ կողմերից մեկը, հնարավոր է նաև երկուսը՝ հետաքրքրված են, որ այդ գործընթացները չեղարկվեն։ Թող դրանք լինեին Բրյուսելի հովանու ներքո, այդուհանդերձ դրանք խաղաղ գործընթացներ էին, որոնք չեղարկվում են։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ, ՀԱՊԿ, բայց հարցն այն է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության դեպքում շատ դժվար կլինի որոշում կայացնել։ Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը որոշեց առաքելություն ուղարկել՝ տեղում իրավիճակը պարզաբանելու համար»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը գտնում է, որ Սամարղանդ քաղաքում անցկացվող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Ռուսաստանը կփորձի իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալ՝ Էրդողանից ու Ալիևից․ «Փաշինյանը հրաժարվեց գնալ։ Կարծում եմ, որ մյուս երկուսի հետ կքննարկվի էսկալացիան և կարվի հնարավոր ամեն բան, որ դրանք չվերաճեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Ադրբեջանն իր խնդիրը լուծել է, շրջանները վերադարձրել է և հիմա պետք է այդ ամենն ամրագրի իրավական տեսքով։ Միգուցե սակայն Բրյուսելում եղել են որոշակի դժվարություններ, անհամաձայնություններ և Ալիևը փորձում է ուժի ճանապարհով դրանք լուծել։ Բայց ամեն դեպքում գտնում եմ, որ կողմերը հետաքրքրված չեն լայնամաշստաբ գործողություններով որովհետև դա տեղի է ունենալու Հայաստանի տարածքում, իսկ այստեղ ՀԱՊԿ-ն։ Եթե Արցախում լինի՝ ռուս խաղաղապահներ են, ինչը նորից ռեալ չէ։ Պատահական չէ, որ Էրդողանին հրավիրել են Սամարղանդ, նա հիմա Մոսկվայի հետ կոնտակտներ է փնտրում, քանի որ խնդիրներ ունի Իրաքյան Քուրդիստանի հետ, Սիրիայում, կա նաև ուկրաինական ճգնաժամը»։
Նրա կարծիքով՝ որոշ ուժեր երկրների ներսում փորձում են ապակայունացնել իրավիճակն ու այդպիսով ինչ-ոչ խնդիրներ լուծել․ «Ես կասկածում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանում տաքացվում են հակառուսական տրամադրությունները, թե տեսեք՝ Մոսկվան մեզ քցեց, ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, Փաշինյանը չգնաց Սամարղանդ հենց այդ պատճառով։ Դա կնպաստի հակառուսական տրամադրությունների աճին, ինչը շատ անցանկալի է։ Իրավիճակը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան դա փորձում են ներկայացնել պաշտոնական Երևանը, Պաշտոնական Բաքուն»։
Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում ակնկալում են, որ Ռուսաստանն էլ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման մատնանշի ագրեսսոր պետությանը՝ լղոզված հայտարարություններ անելու փոխարեն, Տարասովն արձագանքեց․ «Մենք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դատողություններին չենք վստահում, նրանք մեր գործընկերները չեն։ Եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ի վիճակի են ինքնուրույն կարգավորել իրավիճակը՝ թող կարգավորեն, Մոսկվան դրան չի խանգարում։ Մենք հարցեր չունենք՝ ուզում եք դուրս եկեք ՀԱՊԿ-ից։ Եթե ուզում եք հրավիրել Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, ապա ի սեր Աստծո արեք դա, մենք հարցեր չունենք»։
Նյութի աղբյուր. 1in.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ