ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Սիստեմա»-ն դարձյալ հովանու տակ է առնում Քոչարյանին, թերևս առաջնորդվելով «սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով

May 24, 2019, 8:52 pm

4396

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան առաջարկել է դարձյալ Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

Այն, որ ռուսական խոշրագույն կորպորոցիաներից մեկը Քոչարյանին նման առաջարկ է անում հենց հիմա, բոլորովին պատահական դիտվել չի կարող: Ավելորդ է ասելը, որ այդ կորպորացիայի գործողություններն ու որոշումները լիակատար կերպով ուղղորդվում են Կրեմլից եկող հրահանգներով: 

Ի՞նչ կարելի է ենթադրել, երբ «Սիստեման» Քոչարյանին նման առաջարկ է անում ճիշտ այն ժամանակ, երբ վերջինիս անվան շուրջ ծագած քրեա-քաղաքական աղմուկը ոչ միայն չի հանդարտվել, այլև, դատելով Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը հաջորդած զարգացումներից, սպառնում է ավելի ահագնանա:Ենթադրությունը թերևս մեկն է՝ Քոչարյանը վայելում է Ռուսաստանի իշխանությունների միանշանակ և հուժկու աջակցությունը, և դա արդեն բացահայտ է: Սա միայն այս շղթայի օղակներից հերթականն է. հիշենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ անձնական  տարբեր առիթներով Քոչարյանին հղած շնորհավորանքները: Հիշենք նաև վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացած աղմուկը, որով փորձ էր արվում Քոչարյանին ներկայացնել, որպես թավշյա հեղափոխականների զոհ ու քաղաքական հալածյալ:                    

Հետևությունը մեկն է՝ Մոսկվան չի դադարում Քոչարյանին որպես սեփական ու հարմարավետ գործիչ ընկալել ու թերևս նրա անձի հետ առաջիկա ինչ-ինչ ծրագրերի համատեքստում հույսեր է կապում: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է հետևյալը՝ չնայած վարչապետ Փաշինյանի բազմաթիվ ռևերանսներին, Մոսկվան վերջինիս հետ հույսեր չի կապում: Թերևս այն, որ «Սիսիտեման» քրեական պատմությունների մեջ թաղված ու Հայաստանի բնակչության մի զգալի մասի հակակարանքին արժանացած 

Քոչարյանին նման առաջարկ է անում անմիջապես բանտից դուրս գալուց հետո, այդ ենթադրությունը հաստատող շատ թափանցիկ ակնարկ է: 

Ակնհայտ է, որ եթե այս առաջարկությունն ընդունվի և Քոչարյանը դարձյալ ընդգրկվի «Սիստեմա» բաժնետիրական կորպորացիայի Տնօրենների խորհրդում, նրա նկատմամբ հետագա քրեական հետապնդման իրականացումն ակնհայտորեն ավելի է բարդանալու: Այն անգամ դա արդեն կարող է բերել Երևան-Մոսկվա հարաբերությունների կտրուկ վատթարացման:  

Ինչպես տեսնում ենք, Մոսկվային բոլորովին չի հետաքրքում Հայաստանում Քոչարյանի հանդեպ ձևավորված հանրային վերաբերմունքը: Զարմանալի ոչինչ չկա, նման «մանրուքները» Կրեմլին երբեք էլ չեն հետաքրքրել: Ռուսական կողմի սկզբունքը մեկն է՝ մեր մարդն է, և վերջ: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «Սրիկա է, բայց մեր սրիկան է»: Հետաքրքիր կլիներ այս առիթով լսել Հայաստանի կառավարության կամ առնվազն իրավապահների արձագանքը, թեև պարզ է, որ այդպիսիք շուտ չեն լինի. չափազանց մեծ է Մոսկվայի հերթական հարվածից առաջացած շփոթմունքը:                                                               

Եվ այսպես՝ ռուսական կողմն այսպիսվ հերթական անգամ ազդարարում է, որ մինչև վերջ կանգնելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին, ինչը խիստ դժվարացնելու է «Մարտի 1-ի» գործի լիակատար բացահայտման մասին Փաշինյանի տված խոստման կատարումը: Ասենք՝ ի՞նչ «Մարտի-1»: Այստեղ ավելի լուրջ ու խորքային քաղաքական խաղ է գնում, որին դիմագրավելը Երևանի համար վստահաբար հեշտ չի լինելու:

Նյութի աղբյուր. Սեփական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա