ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Ռուսաստանի անկումը․ ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները. Lragir.am

July 11, 2022, 3:38 pm

4097

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի կարծիքով, Ռուսաստանին անհրաժեշտ է «պարտադրել քաղաքական համակարգի փոփոխություն, կազմակերպել ժողովուրդների ապստամբություն», գրում է Le Figaro-ն։

«Կա 60 ժողովուրդ, որին կուլ են տվել այնպես, ինչպես այսօր կուլ են տալիս ուկրաինացիներին։ Մենք պետք է օգնենք այդ ժողովուրդներին ոտքի կանգնել։ Մենք կամ պետք է փոխենք Ռուսաստանի քաղաքական համակարգը, կամ Ռուսաստանի բնակչությունը կրճատենք մինչև 50 միլիոն», ասել է Վալեսան:

«Եթե նույնիսկ Ուկրաինան հաղթի այս պատերազմում, հինգ տարի հետո մենք կունենանք նույնը, իսկ տասը տարի հետո մենք կտեսնենք մեկ այլ Պուտինի ի հայտ գալը: Եթե երկրի քաղաքական համակարգը փոխելն անհնար է, ապա միայն այսօրվա Ռուսաստանի մասնատումը կապահովի համաշխարհային անվտանգությունը», ասել է Վալեսան։

Լեհաստանի նախկին նախագահը համաձայնել է, որ Արևմուտքը շահագրգռված է ազդեցության ոլորտների ընդլայնմամբ։ «Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքն ընդլայնում է իր իշխանությունը ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրամիությունը՝ ընդլայնման, բայց ժողովրդավարական ճանապարհներով: Ռուսաստանը դա անում է բռնության միջոցով», ասել է 78-ամյա լեհ գործիչը։

Առաջիկա մի քանի տարիներին կսկսվի Ռուսաստանի Դաշնության կազմալուծման գործընթացը։ Այն կվերածվի տարբեր պետությունների՝ Թաթարստան, Բաշկորտոստան և այլն։ Իսկ աշխարհում արդեն ծնվել է հակակրեմլյան կոալիցիան, որը ցանկանում է տեսնել Ուկրաինայի հաղթանակը, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը The Sunday Times-ին տված հարցազրույցում։

«Վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք ականատես կլինենք Ռուսաստանի տարածքում ինքնիշխանության կոչերի: Ռուսաստանի Դաշնությունը կավարտի իր կյանքը եւ կվերածվի տարբեր պետությունների»,- ասել է Ռեզնիկովը:

Իր հերթին, Մոսկվան եւ անձամբ Պուտինը մի քանի անգամ Արեւմուտքին բացահայտ առաջարկել են «կիսել» Ուկրաինան։ ՌԴ-ն որպես ահաբեկչությանն աջակցող պետություն ճանաչելու վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների օրենսդրական նախաձեռնությանը Կրեմլը կրկին արձագանքել է Ուկրաինան երեք մասերի բաժանելու «առաջարկով»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը փաստացի հանգել է այդ երկու երկրների՝ նախկին տեսքով գոյության խնդրին։ Ռուսաստանի «վերափոխման եւ նորմալ պետության վերածվելու» հեռանկարին արդեն քչերն են հավատում։ Արեւմուտքը կարող է իրագործել այն խնդիրները, որոնց մասին բացահայտ խոսում է Վալենսան։ Կանի՞ դա Արեւմուտքը, թե հերթական անգամ կփրկի Ռուսաստանին։

Մյուս կողմից, այս պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ն այլեւս ի վիճակի չէ կատարել այն աշխարհքաղաքական դերը, որն այդ երկիրը կատարում էր 300 տարի։ Չինական ու թուրքական ստրկությունը ներկայում ռուսական էլիտաներին թվում է որպես հետագա հարյուրամյակում Ռուսաստան կոչվելու եւ պահպանվելու միակ հնարավորություն։ Սակայն, անկախ պատերազմի ելքից, Ռուսաստանի նույնիսկ այս հեռանկարը խիստ մշուշոտ է թվում։ Պատերազմը միայն արագացնում է ներքին դեգրադացիայի գործընթացները։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա