ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Ֆրանսիայի ապտակը Լավրովին․ ՄԽ համանախագահը Երեւան է ժամանել. Lragir.am

April 12, 2022, 12:56 am

2488

Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն, ով հանդիպումներ է ունենում ՀՀ ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղարկում են Մինսկի խմբի աշխատանքները, այս այցն առանձնահատուկ ուշադրություն է գրավում։

Լավրովը որպես փաստարկ հայտարարել էր, թե ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են շփվել Ռուսաստանի հետ, դրանով հարվածի տակ դնելով հայկական շահերը։ Թե ինչ է ՄԽ դերի ու հայկական շահերի տակ ասելով հասկանում Լավրովը, հայտնի է Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումներից՝ «Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, ՄԽ-ն պետք է զբաղվի բացառապես հումանիտար խնդիրներով»։

Մոսկվան Մինսկի խմբին առաջարկում էր կամ լեգիտիմացնել նոյեմբերի 9-ի ոճրագործությունը, կամ հեռանալ, Մոսկվայի այս թեզերը պարբերաբար կրկնում էին Բաքվի վարչակազմի ներկայացուցիչները։ Բաքուն չէր կարող Մինսկի խմբին դեմ գնալ, եթե չունենար խմբի անդամներից մեկի, տվյալ պարագայում Ռուսաստանի աջակցությունն ու երաշխիքները։

Մոսկվան ՄԽ-ին մեղադրում էր նաեւ այն բանում, որ համանախագահները չեն ժամանում տարածաշրջան։ Այնինչ, համանախագահների` նոյեմբերի 9-ից հետո միակ այցը տեղի ունեցավ առանց ռուս համանախագահի, որը հրաժարվել էր մասնակցել զավեշտալի պատճառաբանությամբ։ Այսինքն, ՄԽ աշխատանքները խոչընդոտվել են հենց ՌԴ ջանքերով։

Հայկական շահերի վերաբերյալ Լավրովի շաղակրատանքին կարելի է հարկադրել նույն Ֆրանսիայի պահվածքը՝ Ֆրանսիայի Սենատի զույգ պալատները Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունեցին, նշելով 1994-ի շփման գծին վերադառնալու անհրաժեշտությունը։ Ռուսաստանը կարո՞ղ էր միանալ այս նախաձեռնությանը, «եղբայրական հայ ժողովրդի հետ դարավոր բարեկամության ու դաշնակցության» հիմքով։

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը ներկայում դուրս է մղվում միջազգային կառույցներից ու ձեւաչափերից, այդ թվում՝ ՄԽ-ից։ ՌԴ-ն փորձում է մեղքը լիովին բարդել Արեւմուտքի վրա, նշելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք եթե անգամ ընդունենք, որ ճիշտ են, այնուամենայնիվ չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր կանխել պատերազմն Արցախում։ Կարող էր, եւ այդ մասին նույնպես ՌԴ պաշտոնական ու կիսապաշտոնական մակարդակներով բազմիցս հայտարարվել է։

Չի կանխել, որովհետեւ Լավրովի պլանն անհնար էր իրականացնել առանց Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ արշավի` հայերի երաշխավորված պարտությամբ, որն էլ դարձավ ՌԴ ներկայիս ձախողումների անդառնալի կետը։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա