ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Գերազանց և շատ արդյունավետ». Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

April 7, 2022, 2:09 pm

2653

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Գերազանց և շատ արդյունավետ». - այսպես է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Կողմերը չեն հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է խաղաղության համաձայնագրի իր հինգ կետանոց առաջարկներին պաշտոնական Երեւանի լրացումները՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման վերաբերյալ։ Նախագահ Միշելը միայն ասել է, որ այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները․ նա, սակայն, մանրամասներ չի նշել։

Բանակցությունների ավարտին հրապարակած իր ծավալուն հայտարարությունում Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը նշում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

«Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն: Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ», - համոզմունք է հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Իր հայտարարությունում անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությանը, նախագահ Միշելը շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։

Եվրամիության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը ընդհանուր նախագծերը բացահայտելու համար», - ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել նաև վերջին շրջանի լարվածությունը, նրանք վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ը կաջակցի այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին։

Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական դաշինքը պատրաստ է օգնություն տրամադրել նաև ավելի քան մեկուկես տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ մի քանի ժամ տևած քննարկումների վերաբերյալ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում է միայն ասվում՝ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա