ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ինչ գույք և եկամուտներ ունի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորը
May 19, 2019, 4:53 pm
3991
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական համակարգում է դեռ 2013 թվականից: Նա 2013-ից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իսկ 2017 թվականից, ՀՀ ԱԺ կողմից նույն տարվա դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Իրավաբան.net–ը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:
Այսպիսով, 2013 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարարագրում նշել է.
Հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը):
Դրամական միջոցները կազմել են՝ 17,540,000 դրամ:
Եկամուտները կազմել են՝ 6,440,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Տարեկան հայտարարագրի համաձայն դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 13,120,000 դրամ: Եկամուտները 2013 թ-ին կազմել են 4,377,614 դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2014 թվականին Դավիթ Գրիգորյանը ձեռք է բերել՝
բնակարան – 70,560,000 դրամ արժողությամբ,
այգետնակը (ամառանոց) – 4,800,000 դրամ արժողությամբ,
Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա – 7,680,000 դրամ արժողությամբ:
Նրա դրամական միջոցները կազմել են 13,675,000 դրամ, եկամուտներն էապես ավելացել են՝ կազմելով 5,234,370 դրամ, որը ստացվել է վարձակալությունից և աշխատավարձից, ինչպես նաև 83,040,000 դրամի 3 աղբյուրից նվիրատվություն է ստացել՝ բնամթերքի տեսքով:
2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 15,200,000 դրամ, իսկ եկամուտները՝ 4,914,370 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին, երբ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, պաշտոնը ստանձնելիս հայտարարգրել է.
բնակարան,
այգետնակ,
բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա,
15,200,000 դրամ:
Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են և կազմել 1,800,000 դրամ, իսկ եկամուտները՝ 7,110,000, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 3,000,000 դրամ, եկամուտները՝ 7,360,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2018 թվականին Դավիթ Գրիգորյանը հայտարարագրել է 5,100,000 դրամ, նրա եկամուտները կազմել են 9,691,999 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարից, ստացված փոխառությունից:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը
2013, 2014, 2015 թվականներին հայտարարագրել է 732 հազարական դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2015-ին նա նաև հայտարարագրել է 200 հազար դրամ:
2016 թվականին նրա կինը բնակարան է գնել՝ 27,200,000 դրամ արժողությամբ, դրամական միջոցները կազմել են 180,000 դրամ, իսկ եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականի Նարինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2018 թվականին նրա դրամակն միջոցները կազմել են 600 հազար դրամ, դրամական միջոցները՝ 1 միլիոն 704 հազար դրամ:
Դատավորի հետ որպես համատեղ անձ է բնակվում նաև Ալլա Գրիգորյանը, ում 2015, 2016, 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Դավիթ Գրիգորյանի որդու և դստեր՝ Մերի և Արիս Գրիգորյանների 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ևս ոչինչ նշված չէ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը:
Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
07.10.1991-22.10.1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:
22.10.1992-11.09.1997թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:
11.09.1997-12.01.1999թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:
12.01.1999-27.12.2002թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:
27.12.2002-07.10.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:
2004 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:
2010 թվականից աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:
2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Ալիսա Չիլինգարյան
Իրավաբան.net
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ