ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

«Ռուսաստանը ոչ մեկի համար ծնող չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն» .Lragir.am

January 14, 2022, 3:25 pm

2702

Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը։ Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ մերժվեց Ռուսաստանի վերջնագիրը, ԵԱՀԿ Խորհրդի նիստն առանձնահատուկ նշանակություն է ստանում։

«ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության հիմնական նպատակը կլինեն տարածաշրջանային և սառեցված հակամարտությունների լուծմանն ուղղված գործողությունները՝ ԵԱՀԿ կառույցներին աջակցելու միջոցով», ասել է ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։ Նա նշել է, որ անդամ երկրների միջեւ երկխոսությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ գործիքների ու մեխանիզմների կիրառման վրա։

Արևմտյան այլ քաղաքական գործիչներ նույնպես վկայակոչում են պետությունների ինքնիշխանության վրա հիմնված միջազգային իրավունքը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը բանակցություններից հետո ասել է, որ «բոլոր երկրները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը, որ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, և որ բոլոր երկրները կարող են և պետք է ազատ լինեն դաշինքների ընտրության հարցում»։

Մոսկվան բացահայտորեն վիճարկում է հետխորհրդային երկրների այս իրավունքը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայից մի շարք հայտարարություններ են հնչել, որոնք ոտնահարում են այդ երկրների ինքնիշխանությունը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ երկրներն անվանել է «անտեր» կամ «որբացած», Կրեմլի գլխավոր քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է Ղազախստանի «ծիծաղելի անկախության» մասին, Պետդումայի պատգամավորներն էլ ավելի կոշտ են արտահայտվել։

Մնում է միայն, որ Մոսկվան հետ վերցնի ՄԱԿ-ում հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ իր ստորագրությունը և նրանց անվանի իր նոր գաղութներ, որոնք իրավունք չունեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։

Արեւմուտքը, հայտարարելով ինքնիշխանության մասին, Հայաստանին հնարավորություն է տալիս վերադառնալ ինքնիշխան քաղաքականության։ Սակայն ոչ Հայաստանում, ոչ էլ հետխորհրդային այլ երկրներում հոդաբաշխ հայտարարություններ չեն հնչել։ Լավրովին բոլորի փոխարեն պատասխանել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Սիկորսկին, ով ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար «ծնող» չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն»։

ԵԱՀԿ-ն կարող է դառնալ հետխորհրդային երկրների համար ինքնիշխան արտաքին քաղաքականություն երաշխավորող հարթակ։ Պատահական չէ, որ երեկ Ալիևը հարձակվեց ԵԱՀԿ-ի վրա և ասաց, որ թույլ չի տա Մինսկի խմբի առաքելությունը։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա