ԼՐԱՀՈՍ

լրահոս

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Պետեր Ստանո

November 11, 2021, 3:05 pm

2783

Եվրամիությունը ցավում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում եղած մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին: Այս մասին նշված է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակՊետեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Չնայած նրան, որ ռազմական գործողությունները դադարել են՝ դեռևս առկա են հրատապ շատ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք կոչ ենք անում խստագույնս հետևելու հրադադարի պահպանմանը, անհապաղ ազատ արձակելու բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցելու ականազերծման հարցում և թուլացնելու լարվածությունը սահմանային հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելուն և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: 

«ԵՄ-ն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները փոխանցելու գործում: Միությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու սահմանազատմանը՝ տրամադրելով կողմերին անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Եվրամիությունը քաջալերում է Հարավային Կովկասում հաղորդակցությունը և տնտեսական համագործակցության վերսկսումը»,- նշել է Ստանոն:

Ըստ խոսնակի՝ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է հասնել համապարփակ կարգավորման:

«Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփումը համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի հետ աշխատելու միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա