ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկները. Նրանք իրավունք չունեն խոսել ողջ կիպրահայ համայնքի անունից. Առաջին լրատվական

October 26, 2021, 11:52 pm

1901

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կիպրոս կատարած պաշտոնական այցի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Կիպրահայ շուրջ տասը դաշնակցականներ բողոքի ակցիա են արել՝ «դավաճան, հողատու» վանկարկելով և պահանջելով  պատվիրակության արագ հեռացումը Կիպրոսից։ Պատվիրակության անդամներից, պատգամավոր Բաբկեն Թունյանը փորձել է ցուցարարների հետ երկխոսել, սակայն ապարդյուն, ցուցարարները երկխոսելու մտադրություն չեն ունեցել։

Պարզվում է, սակայն, սա ուղղորդված սակավամարդ ակցիա է եղել Դաշնակցության կողմից, ինչն էր հարուցել է համայնքի զայրույթը։ Արդեն իսկ Կիպրոսի հնչակյանները «անընդունելի են համարում» Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության դեմ բողոքի ակցիան։ Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անընդունելի է մի քանի հոգու կողմից բողոքի ակցիան համայն կիպրահայության անունից ներկայացնելու միտումը:

«Անգամ մը ևս կ’ուզենք շեշտել, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ժամանակահատվածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է»,-նշվաշ է հայտարարության մեջ:

Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, նշեց, որ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է. «Եթե Դաշնակցությունը նախկինի պես իշխանության հետ կոալիցիայի մեջ լիներ, երբեք նման բան չէին անի: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա խայտառակ արձանագրությունները ստորագրեց, նման բաներ տեղի չունեցան: Երբ որ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, որոշ համայնքներում եղավ բողոքի ալիք, մարդիկ «ամոթ» էին գոռում, բայց ոչ երբեք Կիպրոսում: Քանի որ այդ ժամանակ Դաշնակցությունը կոալիցիա էր կազմել  իշխող կառավարության հետ, ամեն ինչ լավ էր թալանված միջոցների համար և հայրենակործան երևույթների հանդեպ լուռ էին:

Իսկ այս ակցիան կազմակերպել էին բացառապես դաշնակցականները, և նրանք բոլորովին իրավունք չունեին ողջ համայնքի անունից՝ խոսելու:  Կան նաև ուրիշ կուսակցություններ, կան անհատ հայ մարդիկ, ինչպես օրինակ ես եմ անկուսակցական, որոնք անկախ լրագրողներ են, շարքային հայեր են: Նման պայմաններում բոլորի անունից խոսել և ամբողջ Սփյուռքի փոխարեն հանդես գալու հավակնություն դրսևորել, դա շատ սխալ կեցվածք է»,-ասաց նա՝ նկատելով, որ բացի ՀՅԴ-ից որևէ ավանդական կուսակցությունից ներկայացուցիչ չի եղել այդ ակցիային:

«Դրանք ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկներն են, որոնք նման բան են կազմակերպել:

Ես շատ եմ հարգում տեսակետների տարբերությունները: Եթե դու բողոք ունես, քաղաքակիրթ ձևով կարող ես ներկայանալ, ասել՝ մենք համաձայն չենք ինչ-որ հարցերում, համաձայն չենք, որ օրինակ, համաձայնություն ստորագրվի Ադրբեջանի հետ: Ես ինքս էլ շատ դեմ եմ թուրքի հետ հաշտություն կնքելուն: Ցանկացած մարդ կարող է իր տեսակետը քաղաքակիրթ ձևով ասել, ներկայացնել, բայց նման խայտառակություն օտար երկրում կազմակերպելը շատ ամոթ է և պատիվ չի բերում հայությանը»,-հայտարարեց Երան Գույումճյանը:

Հարցին, թե ընդհանրապես կիպրահայ համայնքի ներկայացուցիչներն ի՞նչ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի վերաբերյալ, նա պատասխանեց. «Համայնքում շատերը համաձայն չեն, որ այս տեսակ խայտառակություն է կազմակերպվել: Ես առնվազն կարող եմ խոսել իմ անունից, որ սա խայտառակություն էր: Ես խայտառակություն չեմ սիրում, ես սիրում եմ քաղաքակիրթ բանավեճ, տեսակետների փոխանակում: Պետք է փորձել միմյանց հասկանալ և մանավանդ փորձել բռունցքվել, երբ ճակատագրական օրեր է ապրում այսօր մեր հայրենիքը: Սա չի նշանակում, որ ես համաձայն եմ Հայաստանի կառավարության բոլոր քայլերին, բոլորս էլ սխալներ ունենք, դրա համար պետք է խոսել, պարզաբանել տեսակետները:

Երբ նայում ես ընդդիմադիր թերթերը, երբեմն ամաչում ես հայ լինելուդ համար, երբ հայհոյանքներ, անեծքներ, զազրախոսություններ, անկիրթ խոսքեր ես կարդում: Ինչ է պատահել մեր ժողովրդին, դարերից եկած մեր քաղաքակրթությանը ի՞նչ եղավ: Ուրեմն թուրքը հաղթած է, որ կարողացավ մեզ հունից հանել և այս վիճակին բերել: Պետք է հաղթահարենք այս վիճակը, քաղաքակիրթ ձևով իրար հասկանանք և համաձայնության գանք որպես ազգ ու հայրենիք»:

Գույումճյանը կարծիք հայտնեց, որ իրականության մեջ կիպրահայ համայնքն այդքան պառակտված չէ, բայց այդ վերջին դեպքից հետո պառակտումը ավելի կխորանա. «Երբ նայում ես այդ տեսանյութը, չես ուզում լսել, խոսել այդ մարդկանց հետ, որովհետև քաղաքակիրթ չեն: Իրենք նաև ազնիվ չեն իրենց քայլերում, որովհետև տեսնում ենք խտրական մոտեցումը: Երբ դու իշխանության մոտ ես և նույնքան անկեղծ ես քննադատություններից մեջ, կարելի է մտածել, որ դե մարդիկ սիրում են քննադատել, ու դա լավ է, առանց քննադատության  ոչ մի առաջընթաց չի լինի, բայց ես չեմ հավատում, որ իրենց արածը ճիշտ ձև է կամ իրենց հետապնդած նպատակն այդքան սուրբ է»:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա