ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են իշխանության գալ Արցախում
May 13, 2019, 1:52 am
3662
Վերջին օրերին Երևանի և Ստեփանակերտի միջև «փոխհրաձգությունները» չափազանց սուր դրսևորում են ստացել։ Ասվածի վառ վկայությունը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրապարակային երկխոսությունն էր։ Իրականում դա ավելի շուտ երկխոսություն էլ չէր, այլ՝ փոխադարձ վիրավորանքների տեղատարափ, որի կենտրոնական բաղադրիչներն էին հեգնանքն ու ցինիզմը, ինչպես նաև տարրական հարգանքի բացակայությունը։ Խոսքն իհարկե միջանձնային հարգանքի մասին չէ, այլ այն խորը անդունդի, որը առկա է Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև։ Պարզից էլ պարզ է, որ Արցախի ընտրախավը չի ճանաչում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունն ու ամեն ինչ անում է վերջինիս հակադրվելու ուղղությամբ։ Իրականում ամեն ինչ դեռ նոր է սկսում։ Ակնհայտ է, որ կոնֆլիկտը նոր երանգներ ու դրսևորումներ է ստանալու, քանի որ Արցախի «ուժայինները» կարծես թե վճռական են տրամադրված ու վստահաբար կանգ չեն առնելու Հայաստանի իշխանություններին միայն հեգնելով ու քննադատելով։ Խնդիրը մեկն է․ գեներալները վտանգ են զգում Հայաստանի իշխանություններից և անվստահության միջավայրը հիմնավորվում է հենց այդ հանգամանքով։ Ի դեպ Փաշինյանի հեղափոխական սպառնալիքները քառապատկում են վտանգի զգացողությունը, ինչի արդյունքում էլ մեծանում է գեներալների ինքնապաշտպանվելու ձգտումը։
Իրականում խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք ենք պատկերացնում։ Բանն այն է, որ Հայաստան-Արցախ լարված փոխհարաբերությունները սուր բնույթ ստացան հատկապես այն ժամանակ, երբ Ստեփանակերտում սկսեցին ակտիվանալ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նրանց կողմնակիցները։ Այսինքն գործ ունենք զուգահեռ գործընթացների հետ․ մի կողմից գոյություն ունեցող լարվածությունը թույլ է տալիս Քոչարյանին և Սարգսյանին տիրապետող դիրքեր զբաղեցնել Արցախում, իսկ մյուս կողմից վերջիններիս ակտիվությունն էլ ավելի է խորացնում Հայաստան-Արցախ կոնֆլիկտը։ Այսինքն մեծ հաշվով հանգամանքների համընկման արդյունքում աստիճանաբար սաղմնավորվում են իրար փոխլրացնող գործընթացներ, որոնք իսկապես սպառնում են երկու Հայկական Հանրապետությունների անվտանգությանն ու համերաշխ գոյակցությանը։
Այլ պարագայում Հայաստանի իշխանությունները վաղ թե ուշ կարողանալու էին պայմանավորվել Արցախի վերնախավի հետ, դա ընդամենը ժամանակի և փոխադարձ վստահության ամրապնդման խնդիր կլիներ։ Ընդհանրապես բանակի գեներալների և քաղաքական ղեկավարության միջև հակասությունները օրինաչափ պրակտիկա են՝ ներհատուկ աշխարհի նույնիսկ ամենազարգացած հանրույթներին։ Բայց մեր պարագայում խնդիրը մի փոքր այլ է և դուրս է դասական քաղաքականության տրամաբանությունից։ Այսինքն՝ Արցախում «սերժաքոչարյանական» ներկայացվածությունը փոխում է ուժերի և իրերի դասավորությունը՝ արգելակելով Երևան-Ստեփանակերտ, քաղաքական ղեկավարություն-գեներալներ օրինաչափ երկխոսության կյանքի կոչումը։
Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Ստեփանակերտում «սերժաքոչարյանական» ներկայացվածությունն ու ակտիվացումը շատ ավելի հեռահար նպատակներ է հետապնդում։ Երկրորդ և երրորդ նախագահներն այս փուլում ոչ թե փորձում են Արցախի հիմնախնդրի շահարկման միջոցով գահընկեց անել Նիկոլ Փաշինյանին, այլ ուղղակիորեն վերցնել իշխանությունը հենց Ստեփանակերտում։ Կասկած կա, որ Սերժ Սարգսյանն է փորձում դառնալ Արցախի նախագահ կամ էլ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում, հենց վերջինիս վստահել «Ղարաբաղի գահը», որը շուտով թափուր է մնալու։ Երկու սցենարներն էլ քննարկվում են, և Արցախի գեներալներն ու ընդհանրապես ընտրախավի մի մասը, կարծես թե, համաձայն են ընդունել «սերժաքոչարյանական» տիրապետությունը Ստեփանակերտում։ Իհարկե կա նաև երրորդ սցենարը, որի համաձայն ենթադրվում է Արցախի նախագահ դարձնել մեկին, որը պատրաստ է սպասարկել Քոչարյանի ու Սարգսյանի շահերը և հարկ եղած դեպքում հակադրվել Հայաստանի իշխանություններին։ Այսինքն երկրորդ ու երրորդ նախագահները փորձում են Արցախին հակափաշինյանական պլացդարմի կարգավիճակ շնորհել՝ արմատախիլ անելով Երևանի ազդեցությունը Ստեփանակերտից։
Ի դեպ Արցախում հաշվարկել են նաև այն հեռանկարը, որ ցանկացած զարգացման պարագայում Երևանը երբևէ չի հրաժարվի Արցախին ռազմական և տնտեսական օգնությունուն տրամադրելուց, քանի որ, անկախ ամեն ինչից, Երևանում նստած գործիչները պատրաստ չեն հանուն ներքաղաքական գզվռտոցի ազգային դավաճանություն գործել։ Եվ հենց այս փաստը թույլ է տալիս Քոչարյանական գվարդիային օգտվել ստեղծված փայլուն հնարավորությունից։
Միանգամից արձանագրենք, որ երեք սցենարներն էլ չափազանց կործանարար նշանակություն կարող են ունենալ՝ մեծացնելով անդունդը Հայկական երկու հանրապետությունների միջև։ Եթե Քոչարյանն ու Սարգսյանը կամ էլ նրանց դրածոները կարողանան Արցախում վերցնել իշխանությունը, ապա Երևանի ու Ստեփանակերտի միջև գոյություն ունեցող թեթև լարվածությունը փոխակերպվելու է հուժկու բախման։ Փաստորեն Հայաստանն ու Արցախը դառնալու են իրար դեմ հակամարտող և տարբեր շահեր հետապնդող միավորներ, ինչի հետևանքով էլ երկրորդ պլան են մղվելու ազգային շահերն ու համերաշխության գաղափարները։
Դա մեծագույն նվեր կլինի տարածաշրջանային խաղացողների և հատկապես Ռուսաստանի համար։ Մոսկվան անշուշտ կօգտագործի երկու Հանրապետությունների միջև կոնֆլիկտային փոխհարաբերություններն ու էլ ավելի կմեծացնի իր ներկայացվածությունը տարածաշրջանում և հատկապես Արցախում։ Իսկ ինչո՞ւ հատկապես Արցախում, քանի որ «սերժաքոչարայնական» ու ռուսական տիրապետությունները գրեթե նույնական են։ Իրավիճակն այս հնարավորություն է ընձեռելու Մոսկվային միջամտել Հայաստանի ներքին գործերին և հանդես գալ միանձնյա տնօրինողի դերում։ Հարկ եղած դեպքում ռուսները կարող են նույնիսկ զորք մտցնել Արցախ՝ ռազմաքաղաքական այդ կամպանիան հիմնավորելով Երևանի անկարողությամբ և Արցախի անվտանգության երաշխավորի առաքելության փոշիացմամբ։ Այսինքն Հայաստանն ու Արցախը մշտապես կոնֆլիկտի մեջ են գտնվելու և որպես դատավորի պարբերաբար դիմելու են Մոսկվային, իսկ վերջինս էլ ստանձնելու է հաշտարարի իր առաքելությունը, Կործանարար առաքելությունը։
Վերջաբանի փոխարեն միայն նկատենք, որ եկել է լրջանալու պահը։ Հայաստանը չորս կողմից շրջապատված է ներքին ու արտաքին թշնամիներով, որոնք ազգային շահի պաշտպանության դիրքերից պատրաստ են դիմել ազգային դավաճանության։
Երևանը պետք է վճռականություն դրսևորի և խոչընդոտի «սերժաքոչարյանական» էքսպանսիան Արցախում։ Ստեփանակերտում պետք է տիրապետող դիրքեր զբաղեցնեն Երևանի դաշնակից և բարեկամ ուժերը, որոնք պատրաստ կլինեն հանուն պետական ու ազգային շահի համերաշխություն դրսևորել ու պայքարել հանուն ամենակարևոր սկզբունքի, որն է՝ երկու պետություն, բայց մեկ հայրենիք։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ