ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Եթե Հայաստանը դիմի, Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել. Ժոնաթան Լաքոտ
September 13, 2021, 3:16 pm
3357
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բացառիկ հարցազրույց է տվել «Լուրերին»՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմական աջակցության հարց քննարկել, երբ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նույն դաշինքում չեն, դիվանագետը պատասխանել է, որ եթե Հայաստանը դիմի, Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել, քանի որ իրենց նպատակն է բացառել նոր պատերազմը:
Այժմ Ժոնաթան Լաքոտի հետ Լիլիթ Հարությունյանի հարցազրույցից մի հատված: Ամբողջական տարբերակը կարող եք դիտել Առաջինի լրատվական ալիքի եթերում և «Լուրերի» սոցհարթակներում:
Ժոնաթան Լաքոտ (Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ես լիովին գիտակցում եմ, որ Ֆրանսիայից սպասելիքները շատ մեծ են անվտանգության ոլորտում, և այս թեմայով իմ ցանկացած արձագանք մեծացնում է այդ սպասելիքները: Կարծում եմ՝ պետք է լինել շատ հստակ․ առաջին հերթին Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կձևակերպվեն Հայաստանի կողմից: Այսինքն՝ եթե Հայաստանի կողմից նախաձեռնություն լինի, մենք պատրաստ ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք այդ դիմումին ընթացք տալ: Բնականաբար, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք:
Իսկապես Հայաստանը, կոնկրետ ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ մեր առաջնահերթությունը բանակցություններն են: Մեր նպատակն է ոչ թե օգնել Հայաստանին, կամ որևէ մեկին՝ հաջորդ պատերազմին պատրաստվել, մեր նպատակն է խուսափել հաջորդ պատերազմից․ լինի դա Ղարաբաղում, սահմաններին կամ այլ տեղ։ Մեր առաջնահերթությունը միշտ կլինեն բանակցությունները, Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսումը, լարվածության նվազումը և վստահության ամրապնդման միջոցառումների հաստատումը, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն ապահովվի։ Այս ամենը թույլ կտա, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգ ապրել իրենց քաղաքներում և գյուղերում:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նրա անվանումը ևս հուշում է, պայմանագիր չէ, ունի մեծ արժանիք, քանի որ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում տևական հրադադարի հաստատում: Այն, ինչ մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ և համամիտ ենք, այն է, որ, իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Ինչպես նշեցի, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք հատկապես լուրջ մարդասիրական խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը, մայիսից սկսված Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները։
Կարծում ենք՝ որ այս կետից արդեն իսկ շատ կարևոր է, որ համանախագահ երեք երկրները նորից ներգրավվեն բանակցությունները վերսկսելու նպատակով: Ակնհայտ է, որ այս երեք պետությունները նախևառաջ միջնորդի դերում են: Բանակցությունները վերսկսելու համար պետք է լինի քաղաքական կամք Երևանում և Բաքվում: Հայաստանի իշխանությունների հետ իմ շփումներից կարող եմ արձանագրել, որ այստեղ այդ կամքը կա։ Եվ դա չափազանց կարևոր է, քանի որ այդ ամենը Հայաստանի շահերից է բխում: Կարծում եմ, որ գալիք շաբաթների և ամիսների ընթացքում համանախագահները կվերականգնեն կենտրոնական դերը: Այս խումբը բանակցություններ վարելու համար բոլորի կողմից ճանաչված միակ հարթակն է:
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ