ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Պուտինի ու Էրդողանի պայմանը Փաշինյանին․ Հանգուցալուծումը մոտ է. Lragir.am

August 30, 2021, 9:27 pm

2973

«Խաղաղ դարաշրջանի բացումը» ՀՀ կառավարության ծրագրում ամրագրելուց եւ ԱԺ-ում հաստատելուց հետո ՌԴ եւ Թուրքիայի նախագահների արձագանքը չի ուշացել։ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի զրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում»։

Իր հերթին, Էրդողանը բարձրաձայնել է այն նախապայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական կարգավորումը։ Դրանք հանգում են նոյեմբերի 9-ի համաձայնությունների իրականացմանը, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը էքստերիտորիալ ճանապարհների կամ միջանցքների ձեւով։ Բացի դրանից, Էրդողանը «ավելացրել է» Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու պայմանը։

Այսպիսով, Մոսկվան ու Անկարան Երեւանի առջեւ դրել են պայմանը՝ ճանաչել պատերազմի արդյունքները, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, ճանաչել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը Մոսկվայի տրամադրած քարտեզներով սահմանազատման միջոցով, հրաժարվել հայկական պահանջներից ու իրավունքներից։ Այսինքն՝ «խաղաղ դարաշրջանը» կամ պատմությունը սկսել նոյեմբերի 9-ից, այլ կերպ ասած՝ զրոյացնել մինչ այդ եղածը։ Ինչպես 1921-ի մարտի 16-ին։

Ինչ է ստանում Հայաստանը՝ ոչինչ։ Կառավարության ծրագիրը հենց դրա մասին է՝ ոչինչ չպահանջելու։ Բացվելիք ճանապարհները Հայաստանին չեն վերաբերում, ավելին՝ եղածներն էլ անցնելու են էքստերիտորիալ ռեժիմ՝ ռուսական կամ թուրքական վերահսկողությամբ։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի ծիրում որեւէ ոլորտում զարգացումը բացառվում է՝ ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականը Հայաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացումն է, հայկական խնդիրները միջազգային օրակարգից հանելը։

Ահա այն գինը, որին Երեւանը դեռ պիտի հավելի Կովկասում ռուսի մնալու համաձայնությունը՝ Հայաստանի փաստական օկուպացիայով, Հայաստանի կողմից Թուրքիայի ու «Ադրբեջանի» սահմանների ճանաչումը՝ Մեծ եղեռնի ուրացմամբ եւ հայկական Արցախից հրաժարումով։ Մոսկվան, Անկարան ու Նիկոլ Փաշինյանը փորձում են ներկայացնել, թե այս զոհողությունների դիմաց հայերը շռայլ հատուցվում են «խաղաղ դարաշրջանով»։ Ինչ է դարաշրջանը իրենից ներկայացնում այժմ, անցյալում, նաեւ ապագայում՝՝ հայկական ողբերգության նոր, հերթական շրջապտույտի տեսքով։ Հենց դրա մասին է Ալիեւի հայտարարությունը, թե ազգովի Հայաստան են վերադառնալու Լավրովի ծրագրի հաջորդ, խաղաղ փուլում։ Ալիեւը ընդունել է ռուս-թուրքական գործակցության պրոքսիի դերակատարումը, որը երաշխավորում է, որ այդպես կարելի է հայերից խլել ամեն ինչ՝ խուսափելով միջազգային գլխացավանքից։

Նոյեմբերի 9-ին հավատարմություն հայտնած իշխող ու չիշխող խմբերի, մեդիա-վերլուծական շրջանակների «պրոռուս-հակաթուրք» սխեմայով շարունակվող խեղկատակությունը ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականն է՝ Հայաստանը նույնպես պահելով այդ տրամաբանության մեջ։ Դա այն առավելագույնն է, որին ձգում է հայկական քաղաքական դասը, չնչին բացառություններով։

«Չնչին բացառությունների» գործելու ժամանակն է՝ Ազգային խորհրդի ստեղծման հեռանկարով։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա