ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

«Մենք ստիպում ենք հայերին». Ալիեւը պատմել է Պուտինի հետ իր համաձայնության մասին. Lragir.am

July 23, 2021, 8:38 pm

4094

Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Բաքվի պարագլուխը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ շարադրել Պուտինի հետ զրույցի բովանդակությունը

«Պուտինի հետ զրույցը տեւել է մի քանի ժամ, եւ որեւէ վիճելի հարց չի առաջացել, չի եղել մի հարց, որն անհանգստություն առաջացնի: Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցում որեւէ տարաձայնություն չկա, իմ ու Պուտինի միջեւ մտերիմ հարաբերություններ են, ինչպես երկու քաղաքական գործիչների, որոնք վստահում են միմյանց», – ասել է Ալիեւը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային հարցերին, քննարկվել են ինչպես նախկինում համաձայնեցված հարցերը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը (նշենք, որ սա Արեւմուտքի առաջարկած Հյուսիս-հարավ նախագիծը չէ. խմբ), դրա հեռանկարները, այլեւ [Արցախյան] պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը: Մեր մոտեցումներում տարակարծություններ չկան, ասել է Ալիեւը:

Արցախի հարցը լուծված է

Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռեւանշիստական միտումներ: Պատերազմի ռիսկերը պետք է վերացվեն: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես Պուտինին ասել եմ, որ Հայաստանն այս հարցում անկեղծություն չի դրսեւորում, ասել է Ալիեւը, հույս հայտնելով, որ Հայաստանից շուտով լավ լուրեր կլինեն այս հարցում եւս:

Նա ասել է, որ ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, ձեռնարկում են համապատասխան քայլեր եւ այս 8 ամիսներն անցել են իրենց սցենարով: Հետկոնֆլիկտային շրջանում մենք գործել ենք օպերատիվ, ստիպել ենք ընդունել մեր օրակարգը ինչպես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող, այնպես էլ դրանց շուրջ տարածքներում: Ինչպես քաղաքական [ոլորտում], այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին, եւ ոչ մի պատահական քայլ չի եղել, ասել է նա:

Սահմանազատում եւ ամբողջականություն

Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել՝ խաղաղության պայմանագիր: Թող ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը, ստորագրվի խաղաղության պայմանագիր, եւ կլուծվի սահմանազատման հարցը: Տեսեք, այս հարցում մեր օրակարգը միասնական է Եվրամիության, Թուրքիայի ու Ռուսաստանի օրակարգերի հետ: Մենք նոր իրականություն ենք ստեղծել, եւ ոչ միայն Ղարաբաղի գոտում, նոր օրակարգ ենք ձեւավորել, եւ դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» բառը: Դրան պետք էր հասնել շնորհիվ վճռականության, ճիշտ քայլերի, հարձակողական քաղաքականության, ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը պետք է հաշվի նստի դրա հետ, ընդունի նոր իրողությունները՝ ուզում է թե ոչ:

Ինչպես նկատում ենք, Բաքվի պարագլուխը լայն է ներկայացնում է իրավիճակը եւ առաջադրում քաղաքական հստակ հայեցակարգ: Պուտինը չի արտասանել Լեռնային Ղարաբաղ բառերը եւ համաձայնություն է տվել «Ադրբեջանի» տնտեսական գոտեվորմանը, որը երկրի վարչատարածքային նոր բաժանման հիմքն է՝ տարալուծելով Լեռնային Ղարաբաղ միավորը: «Ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում» Բաքվի օրակարգի հաստատումը, այդ թվում հայ եկեղեցու վրա գրոհը, չէր կարող լինել առանց ՌԴ հավանության կամ նախաձեռնության:

Իսկ Սյունի՞քը

Ըստ Ալիեւի, համաձայնեցված օրակարգի հատուկ բաժին է Սյունիքը՝ խոսքը մայիսին զավթած հատվածների մասին է: «Երեւանում գտնվելիս Շարլ Միշելը վիճելի է անվանել Հայաստանի հետ սահմանակից տարածքները: Ես վստահ եմ, որ սա Զանգեզուրի տարածքն է: Իսկ Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, և մենք գտնվում ենք մեր սեփական տարածքում: Ձյունը հալվելուն պես մենք դուրս եկանք այնտեղ, վերցրեցինք մեզ անհրաժեշտ դիրքերը, ամրացանք և շարունակում ենք ամրապնդվել»:

Ինչ է սրան հակադրում Երեւանըկա՞ն մշակված պլաններ ու քայլերԴատելով կառավարության ղեկավարիԱԳՆ եւ ՊՆ հայտարարություններիցդրանք առավելապես իրավիճակային քայլեր են եւիրոքենթարկված են ՄոսկվաԲաքու միաձույլ տանդեմի քաղաքականությանը:

«Հայերին ստիպելը» առանցքային կատեգորիա է վերջին 10 ամիսների իրադարձությունների համարԻր առավելագույն ազդեցությունն այն զարգացրել է  նոյեմբեր 3-9 ընթացքում «հաղթանակը» Բաքվին տալու հարցումորի նոր եւ անկեղծ «ադրբեջանական» վկայությունները կարոտ են հրապարակմանԳուցե դա օգնի կառավարությանը կառավարություն լինել:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա