ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացը և ձայների հաշվարկը

June 21, 2021, 8:06 pm

2195

Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ասուլիսում:

«Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակահատվածում մրցակցային էին և լավ կազմակերպված»,-ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:

Այնուամենայնիվ, դիտորդները նկատել են ինտենսիվ բևեռացում և մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն: Առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական իրավական դաշտը հիմնականում ընդգրկուն է եղել, բայց որոշ թերություններ դեռ կան: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների իրագործման համար սահմանափակ ժամանակ է եղել: ԿԸՀ-ն իրականացրել է իր աշխատանքը՝ թափանցիկ, կոլեգիալ և պրոֆեսիոնալ ձևով:

«Մեր առաքելության ճնշող մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ընտրությունների օրը՝ ներառյալ ձայների  հաշվարկը»,-ասաց Հենրիկսենը:

Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ցուցակի կանայք մեծապես բացակայել են: «Կարևոր է, որ կանայք, ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հանրային և քաղաքական կյանքում»,-ասաց նա:

Ըստ դիտորդական առաքելության հայտարարության՝ նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում ազգային անվտանգության խնդիրները գերակշռել են  քաղաքական դիսկուրսին: Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել, և դիտորդները ճնշող մեծամասնությունը դրական գնահատական է տվել այցելած տեղամասերում քվեարկության գործընթացներին: Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:

Միևնույն ժամանակ, դիտորդները նկատել են, որ ձայների հաշվարկի գործընթացը անցել է լավ և շատ թափանցիկ: «Խորը բևեռացումը չի խանգարել լավ անցկացված ընտրություններին», - նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը:

Նա հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության  ղեկավար Օուեն Մըրֆին էլ հավելել է. «Բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում: Հիմնարար իրավունքները հարգվել են»:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունն ընդհանուր առմամբ ներկայացրել են 37 երկրից 341 դիտորդներ:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա