ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Որքան է ՌԴ-ին ու Թուրքիային վճարել Ալիեւը «հաղթանակի» համար. Lragir.am
May 31, 2021, 6:46 pm
2851
Ռուսական զլմ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահի նախկին մտերիմներից մեկը՝ Սեդաթ Պեկերը Յութուբում հրապարակել է իր տեսանյութերից ութերորդը, որում պատմում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը տեղյակ է եղել բազմաթիվ կազմակերպությունների գործունեության մասին։ Պեկարը մասնավորապես հայտնել է, որ իր անունից ուղարկված բեռնատարներով տոննաներով զենք է ուղարկվել Սիրիայում գործունեություն ծավալող ջիհադական Ալ-Նուսրայի զինյալներին։ Պեկարը պատմել է նաև, որ Թուրքիան ռազմական օգնություն է հատկացրել Ադրբեջանին կաշառքների դիմաց, որոնք ուղարկվել են որոշակի անձանց բանկային հաշիվներին։
Բաքվի հանցախմբի ղեկավար Ալիեւի դեպքում այս բացահայտումները նորություն չեն. ԵԽԽՎ-ում, այլ միջազգային կառույցներում ու միջպետական հարաբերություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալները Ալիեւի նման գործունեության ընդամենը մի մասն են: Բնական է, որ Հայաստանի դեմ «հաղթանակը» պետք է իր գինն ունենար: Իսկ այդ «հաղթանակն» ապահովել են Ռուսաստանն ու Թուրքիան, դա խոստովանել են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջին դեմքերը եւ մասնավորապես նախագահները, ԱԳ եւ պաշտպանության նախարարները:
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հետ «սիներգիայի սկզբունքով» աշխատող մոսկովյան կլեպտոկրատական ռեժիմը նույնպիսի «սիներգիա» պետք է ակնկալեր նաեւ փողի հարցում: Այս տարվա սկզբին համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ալիեւը 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի «երաշխավորված» պարտությունը կազմակերպելու համար: Նշվում էր, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը, ով, ըստ ռուսական զլմ-ների բացահայտումների՝ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի «դրամապանակն է»:
Հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում ռուսական «արտահոսքեր» եղան Ալիեւի կողմից ժամանակին Սերժ Սարգսյանին, ապա Նիկոլ Փաշինյանին փողի առաջարկների մասին:
Այստեղ առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական կորպորացիայի ղեկավար Չեմեզովը, ով Պուտինի նեղ շրջապատից է եւ թերեւս ամենամտերիմը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:
Իհարկե, փողն առաջնային պատճառը չէ, բայց Լավրովի պլանն իրագործելու եւ Բաքվի «հաղթանակն» ապահովելու համար Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարությունը կարող էին համատեղել «հաճելին ու օգտակարը»:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ