ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Հայաստանի կողմնորոշման խորությունը. պատերազմի և հեղափոխության շրջադարձը

April 12, 2019, 3:02 pm

4637

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի վարչապետի ելույթից հետո հնչած հարցերից մեկում ԵԽԽՎ պատվիրակը փորձում էր պարզել՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ռուսամետ: Նիկոլ Փաշինյանը տվեց դրա ավանդական պատասխանը, որ կիրառել է տևական ժամանակ՝ պետք է լինել հայամետ: Իհարկե հասկանալի է, որ հարցադրման ներքո նկատի է առնվում բոլորովին այլ բան, քան պարզ «մետը»: Խոսքը, իհարկե, այն մասին է, թե արդյո՞ք Հայաստանը շարունակելու է մնալ ռուսական քաղաքականության ծիրում, այսինքն՝ դրանում տեղավորել իր քաղաքականությունը, հաճախ այդ համատեքստում հրաժարվելով նաև սեփական շահերից և անհրաժեշտություններից, տարակուսանք առաջացնելով այլ գործընկերների և ուժային կենտրոնների մոտ: Այդ հարցի հիմքը տվել է հենց Հայաստանը, իր նախորդ տարիների քաղաքականությամբ և հատկապես այն քայլերով, որոնք առավել աղաղակող բնույթ կրեցին սեպտեմբերի 3-ից հետո, 2013 թվականին: Այլապես, ի վերջո, ամեն ինչ էլ տեղավորվում է «հայամետության» շրջանակում, մեկը «հայամետություն» է բնորոշում իր խիստ ռուսական կողմնորոշումը, մյուսը՝ խիստ արևմտյան: Ընդ որում պետք է արձանագրել, որ հայամետությունը կարող է պարունակել թե՛ մեկը, թե՛ մյուսը, շատ կոնկրետ հարցերում: Միաժամանակ հասկանալի է նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընտրել այդ պատասխանը: Նա այդ միջոցով փորձում է խուսափել որևէ կենտրոնում դժգոհություն կամ հարցեր առաջացնող ձևակերպումներից: Սկզբունքորեն դա սխալ էլ չէ, բայց, եթե հարցը դիտարկում ենք ամբողջության մեջ: Ամբողջության մեջ էլ սխալ է դառնում հարցադրումը այս կամ այն կողմնորոշման մասին, որովհետև այդ դեպքում պետք է պարզապես հարցնել՝ ինքնիշխա՞ն է Հայաստանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, եթե 2013 թվականի իրականությունը, նաև հետագա հաջորդած մի քանի տարիները հիմք էին տալիս Հայաստանին հարցնել կողմնորոշումների մասին՝ սկսած 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից, և առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո՝ համաշխարհային զարգացումներով և մթնոլորտով զուգորդված, կողմնորոշումների մասին հարցը, թերևս, անտեղի է ու ժամանակավրեպ: Օրինակ, այդ իմաստով, դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ եմ ունեցել մի քանի անգամ արձանագրելու, որ սկզբունքորեն փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական կառուցվածքը հենց խորքից, եթե մենք տեղի ունեցողը գնահատում ենք ժողովրդավարական փոփոխություն: Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվում է ժողովրդավարական հասարակարգ, իրապես կոռուպցիայի դեմ համակարգային ու հետևողական պայքար, եթե ներդրվում է քաղաքական և տնտեսական մրցակցության ինստիտուտ, ընտրական մեխանիզմ, սահմանադրական կառավարման կարգ, ապա այստեղ մենք հանգում ենք մի եզրակացության՝ Հայաստանում ներդրվում է պետական քաղաքականության ժողովրդավարական, ըստ այդմ՝ եվրոպական կամ եվրաատլանտյան մոդել: Ի վերջո ո՞րն է Հայաստանի եվրաինտեգրացիայի, կամ Արևմուտքի հետ հարաբերության խորացման ռազմավարական նպատակը՝ Հայաստանի ժողովրդավարացումը, իրավական պետության կառուցումը, քաղաքացիական և տնտեսա-քաղաքական ազատությունների ապահովումն ու պետության արդիականացումը և, ըստ այդմ, ամենի հանրագումարի՝ ինքնիշխանության աստիճանի բարձրացումը: Այդ հանգամանքը անխուսափելիորեն դրական իմաստով իր ազդեցությունն է թողնելու նաև անմիջական արտաքին և անվտանգային քաղաքականության վրա: Ըստ այդմ, եթե իրական քաղաքականության, պրակտիկ արդյունքի կամ էֆեկտի ռեժիմում ենք դիտարկում հարցը, ապա Հայաստանը գործնականում ավելի կարևոր, սկզբունքային, ընդգրկուն և խորքային կողմնորոշման փուլում է՝ ոչ թե Արևմուտք, թե Ռուսաստան բանալ կողմնորոշման, այլ ամբողջատիրություն-ավտորիտարիզմ-կոռուպցիա՞, թե՞ իրավականություն և ժողովրդականություն կողմնորոշման փուլում: Ըստ այդմ՝ թե՛ Հայաստանի դիտորդական հանրույթից, թե՛ Եվրոպայից հայացքը պետք է լինի հենց այդ խորության, ոչ թե մակերեսի վրա, եթե գործնականում շահագրգռությունը Հայաստանին չվնասելն է:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա