ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ռուս-թուրքական առաջին «բախումը» Ղարաբաղում. ով է հեռանալու առաջինը. Lragir.am

February 3, 2021, 5:37 pm

3388

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չպետք է դիտարկել որպես «երկարաժամկետ քաղաքականության տարր» տարածաշրջանում։ «Պարզապես պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել», ասել է նա։

Ըստ ՌԴ ղեկավարության, Աղդամում ռուս-թուրքական կենտրոնը եւ Արցախում ռուս խաղաղապահներն այդ նոր իրողությունների արտացոլումն են։ Այդ իրողությունների հեղինակն ու սցենարիստը Ռուսաստանն է Թուրքիայի հետ համագործակցությամբ՝ հակաարեւմտյան իր քաղաքական կուրսի շրջանակներում: Այդ մասին արդեն հայտարարել են Պուտինը եւ Լավրովը, եւ նրանց միանում է նաեւ Պուտինի տեղակալը՝ Մեդվեդեւը: Ընդ որում, Ղարաբաղում իր այդ քաղաքականությամբ Ռուսաստանը խախտել է ԵԱՀԿ սկզբունքները եւ ստանձնած պարտավորությունները ՝ որպես Մինսկի խմբի համանախագահ:

Ինչ հետեւանքներ է ունենալու Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը Մոսկվայի ու Անկարայի համար՝ կախված է Արեւմուտքի քաղաքականությունից: Միեւնույն ժամանակ, այդ հեռանկարը ստիպում է հանցակիցներին իրենց համար գտնել իրավիճակից դուրս պրծնելու հնարավորություններ՝ միեւնույն ժամանակ պահպանելով ներկայությունը շրջանում: Մեդվեդեւն ասում է, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը երկարաժամկետ քաղաքականության տարր չէ, այսինքն ժամանակավոր է: Իր հերթին, կենտրոնի բացման կապակցությամբ Էրդողանը հույս էր հայտնել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը որոշ ժամանակ անց ավելորդ կդառնա: Սա վկայում է, որ «մրցակցությունը» մտնում է նոր փուլ:

Ով ում դուրս կմղի շրջանից, կամ ով է այստեղ ավելորդը: Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում, Արցախի կարգավիճակի հարցով Անկարայի ու Բաքվի դեմ որոշակի լծակ ունենալու համար: Մոսկվայի հայտարարությունները, թե կարգավիճակի հարցը հիմա պետք չէ քննարկել, դա ապագայի հարց է, հենց այդ իրողության վկայությունն են: Միեւնույն ժամանակ, Անկարան, ինչու չէ՝ նաեւ Թեհրանը, կարող են ճանաչել Արցախը, ինչը Ռուսաստանի ներկայության վերջը կլինի շրջանում:

«Նոր իրողությունները», որոնք ստեղծել են Մոսկվան ու Անկարան, նոր խնդիրների առաջ են դնելու հանցակիցներին, ինչը Հայաստանի համար քաղաքական լուրջ հնարավորություններ է բացում: Սակայն Ստեփանակերտի ու Երեւանի կոլաբորանտ ռեժիմները եւ Մոսկվային երախտագիտություն հայտնած քաղաքական դասը, որոնք մասնակցել են ռուս-թուրքական նոր իրողությունների ձեւավորմանը, համարժեք չեն քաղաքական նոր հնարավորություններին

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա