ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՅԴԵՆ-ՀԱՐԻՍ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ

January 21, 2021, 8:59 pm

2805

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)՝ Միացյալ Նահանգներում ամենամեծ, անկուսակցական ամերիկահայ քարոզչական կազմակերպությունը, հունվարի 20-ին ողջունեց նոր վարչակազմին, մինչ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և Սենատոր Կամալա Հարիսը երդում տվեցին և դարձան նախագահ ու փոխնախագահ:

Համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը տարածեցին հետևյալ հայտարարությունը.

«Նախագահ Բայդենը ու փոխնախագահ Հարիսը ստանձնում են իրենց պաշտոնները մեր երկրի և ամբողջ աշխարհի համար առանձնահատուկ վտանգավոր մի ժամանակահատվածում: Մենք սրտանց ողջունում ենք նախագահ Բայդենի` տանը ապաքինվելու և ամերիկյան արժեքներից աջակցություն վայելող Միացյալ Նահանգների սկզբունքային արտաքին քաղաքականություն վարելու մասին ուղերձը: Նախագահը բացառիկ տպավորիչ արձանագրություն ունի ամերիկահայերի համար կարևոր հարցերի վերաբերյալ, փոխնախագահ Հարիսը՝ նույնպես:

Մենք անհամբեր սպասում ենք օգնել մեր երկրի վերականգնմանն ու դեպի ավելի լավ աշխարհ առաջխաղացմանը: Վստահ ենք, որ այս վարչակազմում նշանակված, գնալով շատացող ամերիկահայերը պատվով կծառայեն: Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, մենք գիտենք, որ ռասայական անարդարությանը, հալածանքներին, ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին աջակցելը վճռորոշ նշանակություն ունի և եթե անուշադրության մատնվեն՝ դա կհանգեցնի աղետի: Պարզ է, որ այն նույն երկրներն ու ուժերը, որոնք փորձեցին օգտագործել հունվարին ամբոխի հարձակումը Կոնգրեսի վրա՝ Միացյալ Նահանգները թուլացնելու համար, սպառնալիք են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, քրիստոնյաների նկատմամբ հարգանքին և կրոնական ազատությանը:

Մենք համաձայն ենք ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի հունվարի 19-ի լսումների ժամանակ արված մեկնաբանություններին, որ նախագահ Էրդողանի Թուրքիան չի գործում որպես ԱՄՆ դաշնակից: Նախագահ Ալիևի կոռումպացված ռեժիմը Ադրբեջանում աշխատել է Էրդողանի հետ միասնական դավադրության մեջ` շարունակելու վերացնել ավելի շատ քրիստոնյա հայերի, մեր եկեղեցիները և մեր ֆիզիկական ներկայությունը իրենց երկրներում և դրանցից դուրս: Նաև, երկու երկրներն էլ գաղտնի աշխատել են, որպեսզի անպատշաճ կերպով ազդեցություն գործեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ կառավարությունների վրա՝ իրենց արձանագրությունները մաքուր ներկայացնելու համար: ԱՄՆ ղեկավարության հետ աղոթում ենք, որպեսզի այդ դարաշրջանն ավարտվի:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին է զիջել իր պաշտոնական դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հավասարազոր միջնորդներից մեկի և պետք է վերականգնի առաջնորդի իր դերը՝ որպես դեպի լավը ձգտող ուժ: Վեցշաբաթյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդի դեմ՝ վայելելով Թուրքիայի և ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների լիարժեք աջակցությունը, ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պատերազմը պետք է մղվի հիմնվելով իրատեսության, այլ ոչ թե անձնական շահերի վրա: Նախորդ վարչակազմը վերջին տարիներին ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն էր տրամադրել Ադրբեջանին՝ թողնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական հանրապետությունները խիստ անբարենպաստ իրավիճակում: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Նախագահ Բայդենը, Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի   պահանջները  պետք է  ամբողջությամբ  իրագործվեն, ոչ թե կասեցվեն:

Մինչ Վարչակազմը պարտավորվել է «մարդու համընդհանուր իրավունքները գերակա առաջնահերթություն դարձնել» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք հիշում ենք նախագահ Բայդենի երկարամյա արձանագրությունն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև Հայկական համագումարին նրա կողմից արված հայտարարությունը` մեր 2019թ.-ի Ազգային քարոզչական կոնֆերանսի կապակցությամբ, ինչպես նաև փոխնախագահ Հարիսի հայտարարությունը՝ ի պատիվ ներկայացուցիչ Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա).

Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին… Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք ոչնչացման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան ու 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստերը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը հզոր ուղերձ է այս վարչակազմի կողմից մարդու իրավունքներին և Ամերիկայի արժեքներին հավատարմության մասին: Մենք անհամբեր սպասում ենք համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, մինչ նրանք հետամուտ կլինեն իրենց տված խոստումներին և ինչ կանեն նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը իրենց պաշտոնավարման ընթացքում: Եվս մեկ անգամ ողջունում ենք այս պատմական օրը և մաղթում նրանց բազում հաջողություններ»:

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա