ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ծառուկյանի գործը՝ ՀՔԾ-ում. ինչ է կատարվում ներսում

May 2, 2019, 9:19 pm

4250

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկատիրությունն ու պատգամավորությունը համատեղելու հիմքով քրգործ հարուցելու ՔՈ կուսակցության դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ այս գործը կարող է հավակնել ունենալու ընդհուպ պատմական նշանակություն Հայաստանի համար: Ոչ այն իմաստով, իհարկե, որ կարող է քրգործ հարուցվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Խնդիրը բացարձակապես դա չէ, և այդպիսի զարգացումը խորքային առումով որևէ կապ չունի այն հիմնարար խնդրի հետ, որին տվյալ պարագայում բախվում է հանրությունը: 

Խնդիրը նախևառաջ նախադեպ ստեղծելն է, երբ իրավապահ կառույցը կարող է քննել Սահմանադրության այդօրինակ խախտումը՝ պարզելու համար, թե արդյոք բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճա՞ծ են: Այդպիսի նախադեպը ինքնին կարևոր իրավաքաղաքական մշակույթ է, որ անհրաժեշտ է Հայաստանում համակարգային և մենթալ փոփոխության ճանապարհին: 

Դրանից բացի, կախված արդեն կոնկրետ արդյունքից, կարող է ստեղծվել այլ նախադեպ, երբ քաղաքական հետադիմության վկայություն հանդիսացող խնդիրը կարող է լուծվել ոչ թե քաղաքական հրամայականների, այլ իրավական ճանապարհով՝ այդ թվում և կոնկրետ մեղադրվող անձին տալով իր շահերը պաշտպանելու հնարավորություն: Եթե այդ մեխանիզմն աշխատի, սա անկասկած, անկախ քննության ելքից, բերելու է բոլոր սուբյեկտների վարքագծի փոփոխության, որոնք հաշվի են առնելու իրավական կառույցների համարժեք վարքագծի առկայությունը: Կհանգեցնի այդ ամենը Ծառուկյանին մանդատից զրկելուն, թե ոչ՝ սա համաձայնեք, որ խոշոր հաշվով երկրորդական հարց է: Ավելին, զուտ այդ տեսանկյունից մանդատը թողնելն ու լիովին բիզնես գործունեությամբ զբաղվելը հանրությունից ավելի անհրաժեշտ է հենց Գագիկ Ծառուկյանին: 
 
Այդ կապակցությամբ տեղեկություն է հրապարակվել մամուլում, որ Ծառուկյանի մանդատի հարցում, այսպես ասած, վճռական քայլերի դեպքում, որ կարող է անել իշխանությունը, ԲՀԿ ամբողջ խմբակցությունը մտադիր է վայր դնել մանդատն ու ստեղծել քաղաքական ճգնաժամ՝ արտահերթ ընտրության գնալու համար: Ինտրիգն այն է, որ այդպիսով կառաջանա խորհրդարանում երրորդ ուժի, նաև մեկ-երրորդ ընդդիմության բացակայություն, ինչը կառաջացնի նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտություն: 

Այստեղ իհարկե նախ հարց է, թե արդյո՞ք ամբողջ ԲՀԿ-ն է պատրաստ վայր դնել մանդատները, այսինքն՝ նաև բոլոր նրանք, ովքեր նախընտրական ցուցակում էին, սակայն չի հասել մանդատի հերթը: Սա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե ընդհանրապես ազդեցության ի՞նչ շերտերից է կազմված ԲՀԿ-ն: 

Այն, որ նախկին համակարգում իշխանության տարբեր թևեր ունեին իրենց բաժինը կամ սեգմենտը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ակնառու էր հատկապես 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը: Բայց ինչպիսին է վիճակն այդ առումով թավշյա հեղափոխությունից հետո: Որքան էլ Գագիկ Ծառուկյանն այժմ ամբողջապես վերահսկում է կուսակցությունը, դրա քաղաքական վարքագիծը: 

Սրան զուգահեռ մեկ այլ հարց է այն, թե թավշյա հեղափոխությունից սկսած մինչ այժմ պայմանավորվածությունների ինչ համակարգում են վարչապետ Փաշինյանն ու Ծառուկյանը, որոնք հանդիպել են գրեթե բոլոր հանգուցային փուլերում: 

Պայմանավորվածությունները կատարվո՞ւմ են, և արդյո՞ք կարող է դրանց շրջանակում լինել նաև մանդատի հարցը՝ հաշվի առնելով և այն, որ խոշոր հաշվով Գագիկ Ծառուկյանի համար կարող է խնդիր լինել ԲՀԿ-ն, այսպես ասած, միանգամից թողնելը՝ հենց հնարավոր այլ պայմանավորվածությունների համատեքստում: Իսկ թողնել մանդատը՝ նշանակելու է թողնել ԲՀԿ-ն: Դա էլ իր հերթին նշանակելու է, որ կուսակցությունն էլ թողնվելու է ինքնահոսի: Սա էլ իր հերթին խնդիրներ է առաջացնելու բոլոր նրանց համար, ովքեր որևէ կարգավիճակով ներգրավված էին ֆորմատում: 

Այդ համատեքստում պետք չէ բացառել, որ մանդատները համընդհանուր վայր դնելու հանգամանքը ճնշում է հենց Գագիկ Ծառուկյանի վրա՝ կուսակցության ներսից, որպեսզի նա չմտածի մանդատը թողնելու մասին՝ դրանով լուծելով քաղաքականության ծանր բեռից իր ազատվելու հարցը, միաժամանակ հարցեր առաջացնելով կուսակցությունում ներգրավված սուբյեկտների համար: 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա