ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ֆրանսիայի ԱԺ-ն քննարկում է Արցախն անկախ հանրապետություն ճանաչելու բանաձևը

December 3, 2020, 10:21 pm

3252

Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է Արցախն անկախ հանրապետություն ճանաչելու բանաձևը: Արցախի անկախության ճանաչման բանաձևն ուղղված է երկրի կառավարությանն ու նախագահին: Վերջին խոսքը Ֆրանսիայի նախագահինն է, որ կարող է հաշվի առնել խորհրդարանի քաղաքական կարծիքը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախաձեռնության համահեղինակ՝ ֆրանսիացի պատգամավոր Գի Տեսսիեն խորհրդարանի ամբիոնից հիշեցրել է՝ երբ դեռ Ֆրանսիան տարիներ առաջ դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, չէր պատկերացնի, որ այսօր նորից նման աշխարհաքաղաքական ու միջազգային հանցագործությունների առաջ կկանգնեն:

Արցախում 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը՝ Թուրքիան ևս իր ջիհադիստներով որոշեց պատերազմի արդյունքը:

«Ի՞նչ ենք անում մենք ինքներս՝ այդ երկրի, այդ ռեժիմի դեմ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող: Հայկական մշակութային ժառանգությունը, հայերի ինքնությունը այսօր ևս կանգնած են վերանալու վտանգի առաջ»,- ասել է ֆրանսիացի խորհրդարանական Գի Տեսսիեն:

Գի Տեսսիե (Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր) - Մենք չենք կարող չեզոք լինել և հանգիստ դիտել ողբերգությունը, որ այժմ հայերի հետ է տեղի ունենում: Սա հարյուրամյակների ողբերգություն է, որտեղ Ֆրանսիան՝ որպես Հայաստանի ջերմ բարեկամ, միշտ նրա կողքին է եղել, ընդունելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Ասեմ ավելին՝ ես մեծացել եմ Մարսելում՝ հայ համայնքի շրջապատում, ես ինքս չեմ կարող մոռանալ հայերի հետ ջերմ բարեկամությունը: Հայերը Ֆրանսիայի մի մասնիկն են, մենք չենք կարող այս դժվարին պահին լքել ու միայնակ թողնել նրանց: Հենց դրա համար, հենց այս պահին մեր խորհրդարանական դիվանագիտությունը պետք է գործի, որ վաղը չամաչենք ու չկարմրենք՝ մեր այսօրվա կերտած պատմության համար:

Մեզ համար պետք է հպարտություն լինի ճանաչել Արցախի անկախությունը՝ պաշտպանելով համամարդկային արդարությունն ու մարդու իրավունքները: Արցախի անկախության սիմվոլիկ ճանաչումը նրանց ինքնորոշման հարցն արդեն անհապաղ իրավական ճանապարհով տանելու և միջազգայնացնելու հնարավորություն կտա: Պատմության ընթացքում Հայաստանը մեր կողքին է եղել, երբ ազատության համար պայքար ենք մղել, այժմ մեր պարտավորությունն է Արցախի ժողովրդի կողքին լինել: Մենք չկարողացանք խուսափել պատերազմից, խուսափենք անպատվությունից:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա