ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ԱԱԾ պետի ուշագրավ բացահայտումը

April 28, 2019, 4:28 pm

3853

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգի՞չ է, որ պաշտպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը արտերկրում են, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Պաշտպանության նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց պարոն Հարությունյանը քանի տարի է արդեն չի աշխատել պաշտպանության նախարար: Ամեն դեպքում, Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը Հայաստանի զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղեցրել 1992-ից, Արցախյան պատերազմի տարիներից: 2007-ի ապրիլից մինչու 2008 թ. ապրիլ եղել է պաշտպանության նախարար: Այնուհետեւ շարունակել է զբաղեցնել բարձր պաշտոններ, մասնավորապես ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի, ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնները մինչեւ գրեթե հեղափոխությունը:

Ներկայում նրան մարտի 1-ի գործի շրջանակներում ներկայացվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, նա հետախուզման մեջ է: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի է, թեեւ այդտեղ զարմանալի բան չկա՝ նա Հայաստան է եկել Ռուսաստանից, որտեղ անցկացրել է իր ռազմական կարիերան:

Արթուր Վանեցյանն ասում է, որ նա վաղուց չէ Զինված ուժերում, նկատի ունենալով, որ նա չի տիրապետում ռազմական գաղտնիքների: Նա ասել է նաեւ, որ Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի:

Մյուս կողմից, Միքայել Հարությունյանը, 2008-ից այլեւս չլինելով անմիջապես Զինված ուժերում, երկար տարիներ կատարել է գլխավոր տեսուչի պարտականությունները եւ որոշակի տեղեկությունների տիրապետել է անկասկած:

Սակայն այս դեպքում ինքնին հետաքրքիր է արտահոսքը այլ երկրի, տվյալ պարագայում Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ ակնարկը: Ռուսաստանն, իհարկե, օբյեկտիվորեն շատ բան գիտե հայկական բանակի մասին, նկատի առնելով մի շարք հանգամանքներ՝ հայկական բանակում «ռուսահայ» գեներալների բարձր դիրքը, սպառազինությունը, ինչպես նաեւ այն, որ հայկական բանակն ըստ էության կառուցված է ռուսական բանակի նմանությամբ:

Մյուս կողմից, մասնավորապես 2014-2015 թթ. Բաքվի դիվերսիոն պատերազմի եւ 2016 թ. ապրիլյան պատերազմի մասով հայկական փորձագիտական, այդ թվում ռազմական փորձագետների շրջանում առաջացել էին բազմաթիվ հարցեր, որոնք կապված էին այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը Բաքվին սպառազինություն մատակարարելով, «մատակարարում էր» նաեւ պատերազմի իրավունքը, եւ ոչ միայն:

Փաստացի, այդ խնդիրը եղել է, եւ հարցն այն է, թե կարճ ժամանակում որքան բան է փոխվել հայկական բանակում, որպեսզի բանակից հեռացված «ռուսահայ» գեներալներն այլեւս չտիրապետեն շատ բաների: Սա շատ ակտուալ է հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության որդեգրած նոր ռազմավարության պարագայում, որը ենթադրում է նաեւ Ռուսաստանի հետ նոր որակի ռազմա-քաղաքական համագործակցություն:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա