ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

«Մինչեւ օգոստոս չհաջողվեց չեզոքացնել Նիկոլ Փաշինյանին»․ Կրեմլի բացահայտված դոսյեն Հայաստանից. Lragir.am

September 19, 2020, 2:19 am

2898

Ռուս հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկու հետ ասոցացվող Դոսյե կենտրոնը հրապարակել է զեկույց այն մասին, թե Մոսկվան ինչպես է փորձում միջամտել հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործընթացներին գործակալների ցանցի միջոցով, որքան գումար է վճարվում նրանց, ով է անհատապես հետեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այլն։

Ըստ զեկույցի, գործընթացն ուղղորդվում է Կրեմլից, ՌԴ նախագահի վարչակազմի Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ եւ մշակութային կապերի վարչությունից, որը գլխավորում է հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովը։ Նշվում է, որ նա ամենամեծ հաջողությունների հասել է Հայաստանում, որտեղ գործակալական բացահայտ եւ քողարկված մեծ ցանց է գործում, գործակալներ կան պետական բոլոր կառույցներում։ Ընդ որում, Մոսկվան չի վախենում լրտեսների բացահայտումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն պարզապես ՌԴ ՖՍԲ-ի «մասնաճյուղն» է, ասվում է զեկույցում։

Չեռնովի ապարատում Հայաստանի հարցերով զբաղվում է նրա խորհրդական Դմիտրի Ավանեսովը։ Զարմանալի կլիներ, եթե Հայաստանի «կուրատորն» այլ ազգանուն ունենար՝ ռուսները վաղուց Հայաստանի ուղղությամբ օգտագործում են հայկական ազգանուններ ունեցող անձանց։

Դոսյեի հրապարակած փաստաթղթերից հետաքրքրություն է ներկայացնում գործակալ ոմն Սվետլանա Մաքսիմովայի գրությունը, որտեղ ասվում է, որ մինչեւ օգոստոս չհաջողվեց չեզոքացնել Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է, որ վարչապետի դեմ Հայաստանից մատնագրեր է ուղարկում նաեւ Կանդիդատ (Թեկնածու) կեղծանունով անձը։

Այստեղ հետաքրքիր է այն, որ նախատեսվում էր մինչեւ օգոստոս լուծել Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու հարցը։ Դա հետաքրքիր է նրանով, որ Հայաստանի «ընդդիմության» տարբեր ներկայացուցիչներ մայիս-հունիսին մամուլում հայտարարություններ էին անում, թե Նիկոլ Փաշինյանին մնացել է երկու ամիս։

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ տեղեկատվության ու փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործչին առնչվող նախագծում։ Թեեւ, Ռուսաստանի ներկայիս ներքաղաքական իրողությունների պայմաններում դրանում արտառոց ոչինչ չկա․ ՌԴ-ում իշխանության տրանզիտի ներկայիս փուլում ընթանում է տարբեր խմբերի դաժան պայքար, այդ թվում՝ կոմպրոմատներով ու բացահայտումներով։ Դոսյեում հրապարակվածն անկասկած արտահայտում է այդ պայքարը։

Հայ ընդդիմադիրները արդյոք դասեր են քաղել 2013-2015 թթ․ իրադարձություններից։ Այն ժամանակ էլ այսպես կոչված ոչ իշխանական քառյակը համոզված էր, որ Մոսկվայի օգնությամբ իշխանության կգա Հայաստանում։ Սակայն Մոսկվան քառյակին օգտագործեց այն ժամանակվա իշխանության վրա ճնշում գործադրելու եւ իր քաղաքական ծրագրերն իրագործելու համար։ Ավելին, այդ գործընթացը հանգեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմին։

Հայաստանյան «ընդդիմությունը» հայտարարել է թեժ աշուն, եւ դատելով բազմաթիվ ոճից ու «գաղափարաբանությունից», այս աշունն էլ անցնելու է Կրեմլի «հովանու» տակ, այս անգամ սակայն՝ ենթարկված ռուսական իշխանության տրանզիտի դաժան ընթացքին։ Հայաստանի «ընդդիմությունը» հանգամանքների բերումով սովորաբար հայտնվում է հակապետական գործունեության եզրին, ելնելով ներքին ու արտաքին որոշակի իրողություններից։ Խոսքն այս պարագայում իհարկե նախորդ երկու տասնամյակի իշխող վարչակարգին առնչվող խմբերի մասին է։

Պետք է նկատի առնել, որ Մոսկվայի նպատակը Հայաստանը կառավարելի, իսկ հայ հանրությանը պառակտման ու դիմակայության մեջ պահելն է, իսկ իշխանության խնդիրը ստորադասված է այս նպատակին եւ կախված է նրանից, թե որքանով այն լոյալ կլինի Մոսկվային։ Դրանում հայ հանրությունը կարող էր բազմիցս համոզվել անկախության հռչակումից ի վեր։ Դոսյեից երեւում է, որ այս մեթոդոլոգիան չի փոխվել։ Այս առումով, իշխանությունը եւ հատկապես թեժ աշուն հայտարարած «ընդդիմությունը» կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ պատասխանատվությունը չափազանց մեծ է։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա