ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ՎԵԹԻՆԳԸ ՍԿՍՎԱԾ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ. Արման Բաբաջանյան

July 20, 2020, 10:22 pm

2890

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել:

Այսինքն՝ ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Արդեն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։

Սնանկության դատարանի դատավորների նկատմամբ տեղի ունեցած այս իրավական քայլերը դատական համակարգում կատարվող մեծ, չափազանց մեծ գործընթացի սկիզբն են միայն։ Սա կարևոր քայլ է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման ուղղությամբ, թեև իհարկե երկու դատավորների կալանավորման մասին տեղեկությունը դեռևս վաղ է համարել որպես վեթինգի գործընթացի մեկնարկ։

Այդուհանդերձ, տեղի ունեցածը պետք է մեծ առաջընթաց համարել դատական համակարգի առողջացման բազմաշերտ գործընթացի առումով։ Սա, կրկնում եմ, գործընթացի սոսկ մեկնարկն է, և առաջիկայում այս ոլորտում զարգացումները խոստանում են լինել շատ ավելի հետաքրքիր ու դրամատիկ։ Հայաստանի դատական համակարգը շուրջ երեք տասնամյակ գտնվել է կոռումպացված, հանցավոր կապեր ունեցող, պահի իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ գտնվող դատավորների տիրապետության տակ, և այդ համակարգի մաքրազերծումը ենթադրում է լայնածավալ աշխատանք։

Դրան զուգահեռ մեր դատական համակարգում եղել են ու կան բազմաթիվ անբասիր, նվիրյալ ու պրոֆեսիոնալ դատավորներ, որոնք այս գործընթացի ամենաառաջին շահառուներն են, քանի որ համակարգի զտումից հետո նրանք այլևս կկարողանան առանց հանրային պարսավանքի իրականացնել դատավորի բարձր կոչումն ու առաքելությունը։

Տեղի ունեցող այս զարգացումների խորապատկերում, մեղմ ասած, տարակուսելի պետք է համարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե անցած երեսուն տարիներին Հայաստանում որևէ ապօրինի դատական ակտ չի կայացվել։ Իր այս հայտարարությամբ ԲԴԽ նախագահը փաստացի ստանձնել է անցած տասնամյակներին կայացված հանցավոր, ապօրինի վճիռների հանցակցությունը, իսկ այդպիսի վճիռները կարելի է հաշվել տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրներով։

Եվ այս հայտարարությունը ծանր, չափազանց ծանր հետևանքներ է ունենալու անձամբ Ռուբեն Վարդազարյանի համար, քանի որ նա՝ նաև նման հայտարարություններով, իրականացնում է հանցավոր դատավորներին երաշխավորելու ու հովանավորելու իր անփառունակ առաքելությունը՝ դատական համակարգի արմատական բարեփոխումների նախաձեռնող ու աջակից լինելու փոխարեն։

Բազմաթիվ առիթներով ասել եմ, նաև այս առիթով կրկնում եմ՝ դատական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց Բարձրագույն դատական խորհրդից, որն իր ներկայիս կազմով ու հատկապես նախագահով ուղղակի խոչընդոտ ու պատվար է դարձել դատաիրավական ոլորտի առողջացման ճանապարհին»:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա