ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի՞ գրավից. Դատարանի անսպասելի որոշումը. Lragir.am
June 19, 2020, 2:36 pm
3257
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հայտարարել է, որ այսօր՝ հունիսի 19-ին երկրորդ նախագահի գրասենյակը կարտահայտի դիրքորոշումը 2 միլիարդ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ գրավի այդ ծավալը Հայաստանի համար աննախադեպ է:
Կհամաձայնի Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ կվճարի՞ 2 միլիարդ դրամ, երկրորդ նախագահի կալանքը փոխելու համար: Լեւոն Քոչարյանի հայտարարությունը կարող է նպատակ ունենալ ցույց տալու, որ իրենք նախապես չգիտեին այդպիսի որոշման հավանականության մասին եւ ըստ այդմ պատրաստ չեն միանգամից ընդունել այն: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ այդպիսի վճիռների պարագայում հանրությունը սկսում է աներկբա կասկածել դատավորի անաչառությանը: Այս պարագայում ըստ ամենայնի երկրորդ նախագահի թիմը փորձում է ստեղծել նաեւ իրենց համար որոշակի անսպասելիության տպավորություն:
Մյուս կողմից, հնարավոր է, որ այդպիսով փորձ է արվում նաեւ հանրությանը ցույց տալ, որ ֆինանսական վճարունակության առումով Ռոբերտ Քոչարյանն ամենեւին այն աստիճանում չէ, ինչպես պատկերացնում են եւ վերագրում նրան 4 միլիարդ դոլարի կարողություն:
Հնարավո՞ր է, որ երկրորդ նախագահը հրաժարվի գրավի դիմաց կալանքի փոփոխությունից: Ոչ այն պատճառով, որ չի կարող վճարել, այլ շարժվելով մի շարք սկզբունքային ուղենիշներով, հատկապես քաղաքական առաջնորդության հայտի դեպքում: Այդ տեսանկյունից, արդյոք գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու դատավորի որոշումը փորձություն է քաղաքական առաջնորդության ձգտող Ռոբերտ Քոչարյանի համար:
Միեւնույն ժամանակ, դատարանի որոշմանն ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաճախ էր շոշափում նրա առողջությանը սպառնացող վտանգի հարցը: Այդտեղ իհարկե հնչում էր մեղադրանք կամ մեղադրական ակնարկ իշխանության հասցեին: Մյուս կողմից, սակայն, դրանք գուցե պարունակում էին ավելի լայն վտանգի մասին իշխանությանն ուղղված ակնարկ, որը կարող էր խնդիր դառնալ արդեն Հայաստանի համար, ոչ միայն Քոչարյանի:
Դա նշանակում է, որ նա այդուհանդերձ կվճարի 2 միլիարդը:
Ռոբերտ Քոչարյանը մի շարք հանգամանքների բերումով հայտնվեց մի կետում, որտեղ հատվում են թե Հայաստանի նախկին համակարգից եկող բաժանարար գծեր, թե արտաքին քաղաքական մի շարք ասպեկտներ, հայ-ռուսական հարաբերության շերտեր:
Աներկբա է, որ նրան «հանձնել» է Ռուսաստանը, ինչը երեւաց ռուս պաշտոնյաների հայտարարություններից: Երկրորդ նախագահը իր մեջ խտացնում է Հայաստանի նորագույն պատմության բազմաթիվ նուրբ եւ վճռորոշ շերտեր: Շերտեր, որոնք Հայաստանի համար գործնականում դարձել են հանրային-պետական բարոյահոգեբանական մի սարդոստայն:
Հայաստանը դուրս գալու համար կամ պետք է գտնի դրանցից բոլորի պատասխանը՝ ինչը լինելու է չափազանց բարդ ու մաշող գործընթաց, կամ պետք է գտնի հայ-ռուսական հարաբերության վերանայման, միջպետական արժանապատիվ հարաբերության բանաձեւը եւ հնարավորությունը:
Ներկայում Հայաստանը երկրորդի ճանապարհին է: Երկրորդ նախագահն այդ ճանապարհին Հայաստանի համար ռեսո՞ւրս է, թե կարող է լինել Հայաստանի դեմ թիրախ:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ