ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Ֆրանսիացի քաղաքագետի կանխատեսումն ու ադրբեջանական դիվերսիան

March 6, 2020, 7:56 pm

4145

Մարտի 2-ին ռուսական «Ռեալիստ» լրատվական գործակալության կայքէջում տպագրված «Էրդողանն Ալիևին դրդում է Արցախի վրա հարձակման. Ֆրանսիացի քաղաքագետ» հոդվածը կարծես թե իրականություն է դառնում: Ֆրանսիացի քաղաքագետ Մարսել Պիերն իր հոդվածում գրում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողություններին զուգահեռ Էրդողանը փորձում է կազմաքանդել իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին հրահրելով վերսկսել ռազմական գործողություններն Արցախում, ինչն էլ իր հերթին նրան հնարավորություն կտա բանակցային սեղանի շուրջ նստել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԿ անդամ պետությունների հետ:

Այսօր առավոտյան՝ ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը ևս մեկ անգամ հաստատում է հոդվածում վերհանված մտքերի ճշմարտացիությունն այն մասին, որ Բաքուն սպասարկում է Անկարայի՝ Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու քաղաքականությանը:

Թեև Ադրբեջանի այդ փորձն ամբողջությամբ տապալվեց հայ դիրքապահների գրագետ գործողությունների շնորհիվ, և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ շպրտվեց ելման դիրք, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ հակառակորդի այդ ռազմական «զբոսանքին» նախորդել էր ակտիվ ինֆորմացիոն արտահոսքը. օրեր շարունակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին շրջանառում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին: Իրենց ագրեսիվ գործողությունները քողարկելու նպատակով այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակեցին կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:

Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ Էրդողանն այցելել էր Ադրբեջան, և, ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ, երկու եղբայրական տերությունների ղեկավարների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանում իրավիճակն արհեստականորեն լարելու մասին՝ ի օգուտ Թուրքիայի:

Վերոնշյալը հստակորեն ապացուցում է, որ դիվերսիոն գործողությունը կոնկրետ քաղաքական հետաքրքրությունների շրջանակում պլանավորված քայլ էր:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա