ԼՐԱՀՈՍ
լրահոս
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
ԵՐԲ ՁԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՁԵՐ ԴԵՄ
February 1, 2020, 3:40 pm
6583
Սկսեմ նրանից, որ ասելիքս բոլորովին էլ նոր չէ, ցավոք այսօրվա իրողությունները գալիս են ապացուցելու, որ տեսանելի ապագայում այս առումով քաղաքական դիսկուրսը շարունակելու է նույն տրամաբանության մեջ մնալ։ Խոսքս վերաբերում է ԱՀ-ում կայանալիք համապետական, հատկապես՝ նախագահական, ընտրություններում արցախյան խնդրի լուծման վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումներին։
Ե՛վ ՀՀ ում և՛ ԱՀ ում իշխանությունների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են եղել և այսօր էլ խարսխված են այս խնդրի լուծման հետ կապված մոտեցումների վրա։ Երեկ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի չափազանց ուշագրավ հայտարարությունը ներհայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում էր հիմնականում թավշյա հեղափոխության արդյունքում տարածքների հանձնումը կանխելու և նախկինների խայտառակ ստվերային պայմանավորվածություններն ի չիք դարձնելու համատեքստում, մինչդեռ այսօր՝ ԱՀ համապետական ընտրությունների նախաշեմին շատ ավելի կարևոր են Արցախի ապագայի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումները։ Այս պահին փորձում եմ հասկանալ արդյո՞ ք այսօր արդեն առաջադրված ԱՀ նախագահի թեկնածուները հստակ ձևակերպված, թարմ ու նորովի մոտեցումներ ունեն այս խնդրի լուծման վերաբերյալ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այդպիսիք չկան։ Չկան, որովհետև գրեթե բոլոր թեկնածուներն էլ, ինչպես իրավացիորեն նկատում է Ս, Բաբայանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԱՀ ում զբաղեցրել և զբաղեցնում են բարձրագույն զինվորական ու քաղաքական պաշտոններ ու բոլոր այս տարիներին արտահայտել կամ իրականացրել են ՀՀ և ԱՀ գործող իշխանությունների կամքը, և այո՛, որևէ կերպ չեն արտահայտել սեփական կարծիքը ո՛չ մադրիդյան, ոչ էլ որևէ այլ տարբերակի շուրջ։ Միանգամայն համաձայն լինելով Ս, Բաբայանի հայտարարությունում հնչած հարցադրումների հետ, ուզում եմ նաև ավելացնել. պարոնայք ԱՀ նախագահի թեկնածուներ, ամենայն համոզվածությամբ կարող եմ պնդել, որ եթե նույնիսկ այս տարիներին ունեցել եք այլ կարծիք ու դիրքորոշում, որը տարբերվել է գործող իշխանությունների իրականացրած քաղաքականությունից, բայց համարձակություն չեք ունեցել բարձրաձայնելու, որևէ գործուն քայլ չեք ձեռնարկել, ավելին՝ լուռ ծառայել եք այդ քաղաքականությանը (վկա՝ 2016-ը), ապա դուք ուղղակի իրավունք չունեք և չեք կարող լինել Արցախի ժողովրդի անվտանգության ու ապագա բարեկեցության երաշխավորը։ Ուշադրությամբ ուսումնասիրեք այն բոլոր մոտեցումները, որ ներկայացնում է Սամվել Բաբայանը և փորձեք համապատասխան եզրակացություն անել, ոչ թե ամոթխած հարսների պես լռել, հակառակ դեպքում մի օր (իսկ այդ օրն արդեն սարերի հետևում չէ) ձեր լռությունը ձեր դեմ վկայություն է տալու:
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ. Գևորգ Տեր-Գևորգյան
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ