ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՃՈ բալային համակարգը մտավ ուժի մեջ. Ինչ է այն ենթադրում եւ որ դեպքում վարորդները կկորցնեն վարորդական իրավունքը
January 2, 2020, 11:06 pm
6102
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է 7 օրենսդրական ակտերի ընդունմամբ: Փոփոխություններ են արվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում և այլն: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած, յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ:
1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:
Կան որոշ բալեր վերականգնելու հնարավորություն: Սպառված բալերի մնացորդային նիշը, եթե հասել է 3 և պակաս բալ, ապա անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս 2-ը:
Ճանապարհային երթևեկության մոտ 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ՃՏՊ-ները կամ այն պատահարները, որոնց հետեւանքով երթևեկության ժամանակ լինում են խցանումներ:
Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, և դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է):
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաև փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջը այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա օնլայն գրանցման, ինչպես նաև ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ` հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, և մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:
Որոշ խախտումների դեպքում նախատեսված է պատժամիջոց մեկ տարով իրավունքի զրկման տեսքով: Նման խախտումների թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը (նախկինում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք), «դեղին համարանիշների» անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը: Արբած վիճակում տաքսի և տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքի զրկում կես տարով: Տաքսիի և տրանսպորտի վարորդների կողմից թմրանյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքի զրկում 2 տարով:
Վարորդը 4 բալ է կորցնում 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար (ընդ որում՝ կրկնակի նվազեցվել է թույլատրելիի շեմը): 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման (ընդ որում՝ 5 անգամ կրճատվել է տուգանքի չափը), միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթեւեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար (ընդ որում՝ տուգանքի չափը 4 անգամ նվազեցվել է): Վարորդը 2 բալ է կորցնում համարների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը:
Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի եւ հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթեւեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու դեպքում:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ