ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը սեպտեմբերի 21-ի օրվա խորհրդի վերաբերյալ
September 18, 2019, 8:52 pm
3930
1991 թվականի անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի պետական տոների և հիշատակի օրերի ցանկում մայիսի 28-ը պաշտոնապես ընդունվեց և սկսվեց նշվել որպես «Հանրապետության տոն»՝ ի նշանավորումն 1918 թվականի Առաջին հանրապետության հռչակման, իսկ սեպտեմբերի 21-ը որպես «Անկախության օր»՝ ի նշանավորումն 1991 թվականի անկախության վերականգնման համահայաստանյան հանրաքվեի: Հայաստանի Եվրոպական կուսակցությունն (ՀԵԿ) անընդունելի է համարում մեր պատմության կարևորագույն փուլերի նման սխալ մեկնաբանությունը և պատմական իրական փաստերը արհեստական և անտրամաբանական տարանջատումն ու խեղաթյուրումը:
Իրականում 1918 թվականի մայիսի 28-ը՝ դա Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի Հայրենական պատերազմի արդյունքում հաղթանակած Հայաստանի անկախության հռչակման փաստագրումն է հանդիսանում, որն անկախության համար մի քանի դար տևած մեր ազգային ազատագրական հերոսական պայքարի արդյունքն է: Սակայն, ցավոք, 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով ամրագրվեց ազատ և ինքնիշխան Հայաստանի օկուպացումն ու տարածքների մասնատումը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, որի արդյունքում Հայաստանը շուրջ 70 տարի զրկվեց անկախ և ազատ երկիր լինելու հնարավորությունից՝ հայ ժողովրդի համար բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Տոտալիտար կայսրության կազմում պարտադրված լինելու այդ ժամանակահատվածում 20-րդ դարասկզբի ողջ պատմագրությունը մեզ մոտ ներկայացվում էր ծուռ հայելու մեջ՝ ամբողջությամբ խեղելով և ստրկամիտ վիճակում պահելով մի քանի սերունդ:
Ելնելով այդ ամենից՝ ՀԵԿ-ն ամրագրում է, որ իրականում մայիսի 28-ը պետք է նշվի որպես «Անկախության հռչակման օր», իսկ սեպտեմբերի 21-ը՝ որպես «Անկախության վերականգնման օր», ինչպես որ, ի դեպ, արժանապատվորեն արվում է հարևան Վրաստանում և Մերձբալթյան երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում: ՀԵԿ-ը հաստատում է, որ այսուհետ հանդես է գալու նախաձեռնությամբ, որպեսզի վերոնշված ուղղումներն պարտադիր կերպով ամրագրվեն Հայաստանի պետական տոների և հիշատակի օրերի ցանկում:
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության վերականգնման օրը
Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղխորհուրդ
Նյութի աղբյուր. ՀԵԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջ
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ