ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
2021 թ. հունվարի մեկից թանկարժեք գույք ունեցողները վճարելու են ավելի շատ հարկ
September 14, 2019, 9:06 pm
4300
Lragir.am-ի հարցերին պատասխանել է Կադասրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը
Պարոն Պետրոսյան, շքեղության հարկի նեդրման ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում ներկայում:
Դրույքաչափերը քննարկված են, բայց դեռ որոշված չեն: Ներկա փուլում քննարկումներն այդ մասին չեն, բայց 2021 թ. հունվարի մեկից թանկարժեք գույք ունեցողները վճարելու են ավելի շատ հարկ: Դա միանշանակ է:
Վերջերս դուք մի դեպքի մասին բարձրաձայնեցիք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի շքեղ առանձնատունը տարիներ շարունակ պետական գրանցում չի ունեցել, միայն վերջերս էր հարցը կարգավորվել: Նախկին այլ պաշտոնյաների գույքի մասով կա՞ն նման դեպքեր:
Ես չեմ կարող ասել, կա այլ նման դեպք, թե ոչ, որովհետև չեմ տիրապետում այդ բազային, թե ովքեր են նախկին պաշտոնյաները: Այդ դեպքի մասին խոսեցինք, որովհետև հրապարակվել էր: Քանի որ մենք սեփականության երաշխավոր մարմին ենք, դրա մասին շատ չենք բարձրաձայնում: Բայց այն դեպքերը, որոնք արդեն շրջանառվում են մամուլով, կարող ենք անդրադառնալ դրանց:
Հանրային քննարկման է դրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը: Դուք ի՞նչ կարծիք ունեք առաց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցի վերաբերյալ:
Բոլոր այն հնարավոր դեպքերում, երբ Սահմանադրությունը և միջազգային պրակտիկան թույլ է տալիս դատական համակարգը շրջանցելով՝ լուծել ինչ-որ խնդիրներ, մենք պետք է գնանք այդ ճանապարով: Մենք պետք է գնալով դատարանների ծարաբեռնվածությունը թեթևացնենք: Ես կողմ եմ այն դեպքերին, երբ կարող ենք առանց երկար դատական քաքշուկների հարցեր լուծել:
Նախկին պաշոնյաների դղյակները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, արդյոք բռնագանձման ենթակա գույք են:
Եթե դրանք անօրինական են, միանշանակ պետք է վերադարձվեն պետությանն ու հանրությանը: Բայց դա չի նշանակում, որ ցանկացած պաշտոնյայի ձեռքից պետք է վերցնել այն, ինչ նա ունի: Եթե չի ապացուցվում, թե ինչ մեխանիզմներով է այդ գույքը ձեռք բերել, այդ դեպքում կարելի է հարցը քննարկել:
Ի՞նչ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են արվել ձեր ղեկավարած ոլորտում այս ամիսների ընթացքում:
Վերջին տվյալներով, եթե չեմ սխալվում, մենք 60-70 գործ ենք ուղարկել տարբեր իրավապահ մարմիններին: Դրանք հիմնականում վերաբերում են հողերի սեփականաշնորհման գործընթացում կատարված խախտումներին: Օրինակ՝ Ծաղկաձորի անատառային տարածքների մասին մամուլի հրապարակում եղավ: Համայնքային հողերի կարգավիճակի փոփոխության հետևանքով ավելի ցածր կադաստրային արժեք են վճարել ու այդ հողերը ձեռք բերել: Հաջորդ խնդիրն այն է, որ գույքերը ջլատվել են, ինքնակամ շատ մեծ շինություններ են եղել գույքերի թվում, բայց դրանք չեն ֆիքսվել մեզ մոտ, և գույքահարկ չեն վճարվել: Շատ դեպքերում, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողի վրա ինչ-որ անօրինական շինություններ են եղել, դրանք թաքցվել են, բայց հիմա մեզ մոտ ֆիքսվել են:
Միշտ եղել է տեսակետ, որ նախկին պաշտոնյաները Հայաստանի տարածքները բաժանել են միմյանց միջև: Ձեր այս ամիսների ուսումնասիրությունները փաստացի դա՞ են փաստում:
Այո, նման դեպքերը շատ են: Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք կատարել: Օրինակ, հիշո՞ւմ եք, վարչապետը այցելեց Ռանչպար գյուղ, պարզվեց, որ այնտեղ կա անօրինական հանք և գյուղապետին է պատկանում: Բազմաթիվ են նման դեպքերը: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել Արարատի մարզում, հիմա Արմավիրի մարզում ենք կատարում: Բազմաթիվ են խախտումները՝ և ընդերքօգտագործման, և գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ նպատակային օգատագործման, և ինքնակամ շինությունների մասով:
Պատճառները օրեսնդրական բացե՞րն են եղել, թե՞ մարդիկ շրաջանցել են օրենքները:
Մենք համայնքերին տվել ենք շատ մեծ լիազորություններ, բայց համայնքները դիտավորյալ կամ առանց դիտավորության ուղղակի պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել: Այդ սխեմայի մեջ, բնականաբար, կադաստրային ծառայությունն էլ է ունեցել իր մեղքի բաժինը: Այսինքն՝ դա համակարգված կոռուպցիա է եղել: Եվ մենք հիմա կարծում ենք, որ այդ համակարգված սխեման այլևս չի գործում: Փորձում ենք իրավիճակը շտկելով առաջ գնալ:
Մենք պետք է հանրային ունեցվածքը՝ հողերը և այլն, վերադարձնենք պետությանը կամ դնենք շրջանառության մեջ: Բայց դեպքերն անհատական են, չենք կարող ընդհանրական ասել, որ ով պաշտոնյա է եղել, պետք է գույքը հետ վերցնենք: Բայց մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ և, օրինակ, հսկայական ծավալի գյուղատնտեսական նշանակության հողերը կամ Երևանի կենտրոնում հսկայական հասարակական տարածքները չօգտագործել: Կետային լուծումներով պետք է առաջ գնանք:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ